ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԿՍԱԾ ԲՐՅՈՒՍԵԼԻՑ՝ ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԻՋՆՈՐԴ ՄԱՏՈՒՑԵԼ ԵՂԲՈՐԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ՈՐԸ ԳԱԶԱՅՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է
21.12.2023 15:13

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    //    

Էրդողանը մատնել է ԼՂ բնիկների՝ հայերի դեմ իր ու Բաքվի կողմից ցեղասպանագործության փաստը

Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի առաջարկին, մերժել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը: Հատկապես՝ Բրյուսելից սկսած, երբ հնգակողմ հանդիպման փոխարեն կայացավ քառակողմ հանդիպում, Բաքուն հրաժարվում է բանակցային բոլոր առաջարկներից՝ փորձելով իբրև միջնորդ առաջ մղել իր եղբորը՝ Թուրքիային: Սրանով ավելի է ընդգծվում, որ Բաքուն Արցախի դեմ պատերազմը միայնակ չէր հաղթի՝ առանց Թուրքիայի և այլ երկրների: Դրանց թվում էր նաև Իսրայելը, որի հետ Թուրքիայի հարաբերությունները հնարավոր է վերջակետի հասնեն: Ուրանալով Իսրայելի միջամտությունն Արցախի դեմ պատերազմում՝ Էրդողանը, տեսնելով իր պարտությունը Գազայում և Իսրայելի առավելությունը, նշել է, թե Իսրայելին <<ոչինչ պարտք չէ>>, ուստի ինքը կարող է <<ազատ արտահայտել>> Գազայի հակամարտության վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը: Նա այնքան է վրդովվել Գազայում պաղեստինցիների կարգավիճակով, որ համեմատել է նրանց ԼՂ բնիկների՝ հայերի հետ՝ խոստովանելով, որ նրանց դեմ իրենք Բաքվի հետ ցեղասպանություն են արել: Նա շեշտել է, թե պետք է իսլամական երկրները միանան և խմբային որոշում ընդունեն Գազայի հարցով: Այդ խմբակային որոշման դեպքում ըստ նրա կլուծեն խնդիրը Գազայի հատվածում:

Իրականում Էրդողանը հակված է բորբոքել միջկրոնական բախում, ինչի մասին ժամանակին կանխատեսել էր Հանտինգտոնն իր հայտնի՝ <<Քաղաքակրթությունների բախում>> հոդվածում: Մինչդեռ քրիստոնյա աշխարհում չկան նման հավաքական միտումներ, հակառակ դեպքում՝ Իսրայելն Արցախի հարցում կաջակցեր հայերին, ոչ թե Բաքվին, որի վերահսկողության անցավ աշխարհում 1-ին քրիստոնյա եկեղեցին՝ Դադիվանքը: Եթե Իսրայելը գոնե չեզոք լիներ, բացառված չէր մեր հաղթանակն՝ ի հեճուկս դավաճանների աննախադեպ քանակի:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 351 համարում