ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ 135 ԱՆՁԱՆՑԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ 32-Ը
08.12.2023 00:10

      ԻՐԱՎԱԿԱՆ     

Ցուցակում ներառված չեն քաղաքական դրդապատճառներով առևանգված և գերի պահվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները

ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությամբ առաջիկայում սպասվում է  32 հայ զինծառայողների ազատ արձակում, իսկ Հայաստանն ազատ է արձակելու 2 ադրբեջանցի ահաբեկիչների։ Ցուցակը, որը հրապարակվել է չի ներառում Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց Բաքուն առևանգել էր Լաչինի միջանցքից և այլ վայրերից ։

Ըստ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հաղորդած տվյալների՝ Բաքվում գերության մեջ են առնվազն 135 անձինք, որոնցից 80-ի գտնվելու վայրն անհայտ է։