ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՅՈՒՆԵՍԿՕ-ՅԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՊՕՐԻՆԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՈՎ
29.11.2023 11:12

      ԻՐԱՎԱԿԱՆ    

Որտեղ գործուղվել, որոշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ հիմք ընդունելով միջազգային իրավանորմերի կոպտագույն խախտումները

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով, որ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնի, ինչը Բաքվի կողմից ենթակա էր ընդունման առանց որևէ խոչընդոտի, բայց ապօրինի նախապայման են առաջ քաշել, որ իրենց դիմած կառույցն առաքելություն ուղարկի Հայաստան՝ իբր գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության վիճակը, մի երկրի, որն անցած դարում է հորինվել: Բաքուն զառանցանքի մեջ է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-յի դիմումի պատասխանը փոխպայմանավորելով նրա այլ երկրներ գործուղվել-չգործուղվելով, թելադրելով նրան որոշումներ, որոնք դուրս են Բաքվի իրավասությունից: Որտեղ գործուղվել, որոշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ հիմք ընդունելով միջազգային իրավանորմերի կոպտագույն խախտումները:

Բաքուն տգիտորեն շփոթել է տարբեր երկրներում իր քաղաքացիների կեցությունը Արցախի էթնիկ հայ ժողովրդի բնօրրանի հետ՝ ձևախեղելով ՅՈՒՆԵՍԿՕ-յի դիմումի էությունը: Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շարունակվում է նշյալ դիմումի խոչընդոտմանը զուգահեռ:

Հավելենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջերս նախագծել է գողացված մշակութային արժեքների վիրտուալ թանգարանի հիմնում: Գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ <<Վիրտուալ թանգարանը կլինի խաղը փոխող գործիք՝ բարձրացնելու ապօրինի զավթման և մշակութային ժառանգության պաշտպանության կարևորության մասին իրազեկվածությունը համապատասխան մարմինների, մշակույթի մասնագետների և հասարակության շրջանում>>:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 351 համարում