ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԱՀԿ ԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԴՌՆՓԱԿ ՌԵԺԻՄՈՒՄ
18.11.2023 20:30

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //     

ԱԺ-Ն ԶԼՄ-ՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԷՐ ԴՐԵԼ, ՈՐ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԴԻՍԿՈՄՖՈՐՏ ՉՈՒՆԵՆԱՆ, ԹԵՊԵՏ ՆՐԱՆՔ ՉԵՆ ԷԼ ԵԿԵԼ

Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմակերպմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: 

Աշնանային նստաշրջանի նիստերի համար սկզբունքորեն ԱԺ-ն որոշել է դռնփակ ռեժիմ. ԶԼՄ-ների տեղաշարժը սահմանափակվել է, և ըստ նախապես տարածված պաշտոնական հաղորդման՝ նիստերի դահլիճում տեսալուսանկարահանումն ապահովելու է միայն ԱԺ աշխատակազմը՝ նիստի ուղիղ եթերով, տրամադրելով կադրեր՝ առանց տարբերանշանի: ԶԼՄ-ների աշխատանքը դահլիճում բացառելուց զատ, որոշվել է սահմանափակել նաև ազատ տեղաշարժը դահլիճից դուրս՝ դրանով իսկ զրկելով ԶԼՄ-ներին ազատորեն որոշելու, թե  նստաշրջանին մասնակից ո՞ր պատվիրակներին է պետք հարցեր ուղղել՝ ըստ հանրային օրակարգի:  

Բացի այս, կոպտորեն խախտելով ԶԼՄ-ների ազատության սկզբունքային նորմերն՝ ԱԺ-ն նախապայման էր սահմանել նստաշրջանը լուսաբանել ցանկացող  ԶԼՄ-ների համար, որ նրանք համալիր գնան բացառապես իրենց տրամադրած երթուղով, ինչը հակասում է ազատ, անկախ ու անաչառ լրագրության միջազգային կանոններին և բնորոշ է բռնապետական ռեժիմներին: Նշել էին նաև, որ ԶԼՄ-ների համար նախատեսված է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը, լրագրողների համար այլ ճեպազրույցներ նախատեսված չեն: Ավելի ուշ տարածված տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ տրվել էին նաև այլ ճեպազրույցներ, ինչը հակասում էր ԱԺ լրատվականի կողմից նախապես տարածած հաղորդագրությանը և նախապայմաններին: Եթե պայմանները փոխվել էին, ԱԺ լրատվականը պարտավոր էր ներողություն հայցել և նոր հաղորդագրություն տարածել՝ վերացնելով անհիմն խոչընդոտող նախապայմաններն ու ապահովելով բոլոր ԶԼՄ-ների ներգրավումն՝ անկախ նրանց նախապես գրանցված լինել-չլինելուց:

Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ Սարգիս Խանդանյանն, ինչպես կանխատեսելի էր, հաստատել էր, որ արարողակարգով արել էին հնարավորն ապահովելու թուրք-ադրբեջանցի պատվիրակների մասնակցությունը, և իր ցավն ու ափսոսանքն էր հայտնել, որ ի հեճուկս այդ պայմանների նրանք, ինչպեսև ռուս պատվիրակները չեկան: Ակնհայտ է, որ նստաշրջանին մասնակից ՀՀ քաղաքական վերնախավն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանի, նախընտրել էր անել հնարավորը, որ թուրք-ադրբեջանցի պատվիրակները դիսկոմֆորտ չզգան համալիրում, նրանց անկախ մամուլից չուղղվեն սուր հարցեր, ինչի համար սահմանել էին անկախ մամուլի, խոսքի ազատության և ընդհանուր հաշվով ժողողովրդավարության հանրահայտ նորմերին հակասող նախապայմաններ, որ ԶԼՄ-ները ոչ թե լրագրողի, այլ դիտորդի կարգավիճակ ունենան՝ աննպատակահարմար համարելով դռնփակ միջոցառման լուսաբանումը: Նշենք, որ <<Գործընթաց>> անկախ թերթը, հիմք ընդունելով ԱԺ-ի պաշտոնապես տարածած հաղորդագրությամբ վերոնշյալ, մերժելի նախապայմանները, հրաժարվել է լուսաբանել նշյալ դռնփակ նստաշրջանը, որն անվայել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարական համարվող կառույցի դեպքում, քանզի այդ նախապայմանների դեպքում հանրային շահերը սկզբունքորեն ստորադասված են օտարերկրյա պատվիրակների կոմֆորտն ապահովելու գերնպատակին:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում