ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
Իսրայելը 2 ուժգին հարված ստացավ իր մերձավոր դաշնակից Ադրբեջանից, որին օգնել էր Արցախի դեմ պատերազմում: Պաղեստինաիսրայելական վերսկսված ռազմական բախումների պայմաններում Բաքուն ՄԱԿ-ում ,,կողմ,, քվեարկեց մի բանաձևի, որը համարվում է հակաիսրայելական: Սա մահմեդական մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ որդեգրած քայլ էր՝ չկանխատեսված Իսրայելի կողմից: Բացի այս, 2-րդ հարվածն Իսրայելը ստացավ ՌԴ-ի մաս կազմող Դաղստանից, ուր շատ են ադրբեջանցիները և անգամ տեղի պաշտոնական լեզուներից է ադրբեջաներենը: Ու թեպետ ՌԴ-ն Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների մեջ կասկածում է Ուկրաինային, միաժամանակ կատարվածը համարում է ուսումնասիրման ենթակա:
Նշենք, որ Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձեր են արվել՝ կիրառելով էթնիկ ատելության և միջկրոնական խնդիրների բորբոքման մեթոդներ: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մ. Զախարովան հայտարարել է, որ խժդժությունների հրահրման մեջ անմիջական և առանցքային դեր է ունեցել Ուկրաինան, բայց եթե հաշվի առնենք, որ այն գործում է ԱՄՆ շահերի տիրույթում, որը թույլ չէր տա հակաիսրայելական քայլ, խոր կասկած է հարուցում նշված վարկածը:
Դա առավելապես հիմնավորվում է թուրք-ադրբեջանական շահերի շրջանակում, քանզի ավելի վաղ Թուրքիան հրապարակել էր քարտեզ, որում Դաղստանն իրենցն էին համարել: Ակնհայտ է, որ Էրդողանն առիթավորվում է նրանից, որ ՌԴ նախագահ Պուտինն իր ու Ալիևի դեմ կասկած չի հայտնում, ուստի ազատ գործելու շանս են ստացել:
Առավել մանրամասն` <<Գործընթաց>> թերթի թիվ 350 համարում