ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԴԱՏԱՐԿՎԱԾ ԼՂ-ՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԴՐԱԾ «ՓԱԼԱՍԸ»՝ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
27.10.2023 18:10

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //   

Քոչվորի համար չկա բնօրրան, կա տարածք, ուր ապօրինի բնակեցնում է որոշակի գլխաքանակ՝ բնիկ հայերի փոխարեն

Չսպասելով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը, որը կընդունվի առաջիկայում հրատապ կարգով, չսպասելով Արցախի լուծարման մասին՝ բռնության պայմաններում գրված, չեղարկման ենթակա հրամանագրի ամսաթվին՝ հունվարի 1-ին, Ալիևն այցելել է օկուպացված Արցախ և իր շինծու երկրի «փալաս» դրոշը ծածանել  սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով Բաքվի վերահսկողությանն անցած Ստեփանակերտում, Իվանյանում և Ասկերանում, Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի մոտ: Ալիևը դիմեց նման քայլի՝ ի ցույց դնելով իր տգիտությունն առ այն, որ ժողովուրդը պետության՝ իբրև քաղաքական ինստիտուտի լինելիության կարևոր բաղադրիչն է և առանց նրա ոչ միայն պետություն չի լինում, այլև իշխանություն խաղալը մանկական տարիքից եկող հոգեբանական լուրջ պրոբլեմների մասին է վկայում …

Ալիևը չի ընկալել արցախցիների բռնի տեղահանման գլխավոր ուղերձն առ այն, որ ինքն այնքան ոչ լեգիտիմ է, խորշելի, որ մի ողջ ժողովուրդ 3 օրում փախուստի դիմեց՝ րոպե առաջ ոչ միայն հեռանալու եղեռնագործից, այլև իր բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այսպես կոչված «վերաինտեգրման» վերջնագրային տեռորիստական պայմաններին: Դրոշն իշխանության նշան է, բայց իշխել դատարկ քաղաքներում, գյուղերում, ցնորամտություն է: Ահա, թե ինչու՞ է դատարկությունից իր ոտքերի արձագանքը լսած Իլհամն ասել, թե 100000 ադրբեջանցի է բնակեցնելու այդտեղ, կարծես, ընդամենը շինծու գլխաքանակ ապահովելու խնդիր ունի՝ տեղաբնիկ հայերի փոխարեն: Այս մտածողությունը կարող էր բնորոշ լինել միայն քոչվորին, որի համար չկա հայրենիք, «բնօրրան» հասկացողություն, այլ կա տարածք, ուր պետք է բնակեցնել որոշակի գլխաքանակ: Առերևույթ է, որ Ալիևի «փալասը» հայկական հողը, գույքն ու սեփականությունը յուրացնելու ապացույց է:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում