ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի. Պաշտոնական
28.09.2023 18:13

      ԻՐԱՎԱԿԱՆ    

ԼՂՀ ընտրված իշխանավորների դեմ Ս. Բաբայանի վարքում ժողովուրդը դավաճանության հիմքեր է տեսնում՝ պահանջելով ԱԱԾ-ից կոնկրետ քայլեր

Ըստ պաշտոնական տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ: Հընթացս նրանք հաշվառվում են, և արդեն  50 հազար 866-ը հաշվառված են: Բաքուն հետապնդում, կալանավորում և դաժան պատիժ է խոստանում նրանց, ովքեր համակարգել են ժողովրդի ինքնապաշտպանությունը: Բաքվի տեռորիստական պահանջով Արցախի Նախագահը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ հունվարի 1-ից Հանրապետությունը դադարում է գործել: Ռուբեն Վարդանյանը կալանավորվել, հետապնդվում է նաև Դավիթ Բաբայանը, փոխարենը Բաքուն արտոնել է պատերազմի մասնակից Սամվել Բաբայանին անցնել սահմանը, ավելին՝ նրա դեմ հետախուզում չի հայտարարել:  Ուշագրավ է, որ նա հասնելով Հայաստան՝ հայտարարել է, թե երբ ՀՀ հասնեն ԼՂՀ ղեկավարները, նրանց պետք է ՀՀ իշխանությունը կալանավորի: Բաքուն հրատապ ընթացք տալով Բաբայանի՝ Երևանից հնչեցվող կոչերին, արդեն իսկ ակտիվ հետապնդման է անցել  ԼՂՀ ընտրված իշխանության ներկայացուցիչների դեմ: Այս փաստերի հիմքով հայ հանրությունը Բաբայանի վարքում պետական դավաճանության հիմքեր է տեսնում՝ պահանջելով ԱԱԾ-ից կոնկրետ քայլեր: 1000-ավոր արցախահայեր հերթի են ,,Դեր Զորի,, ճամփին. դեպի Հայաստան ամեն վայրկյանը տարի է թվում: Արդեն իսկ մահեր են գրանցվել հենց ճանապարհին:

,,Գործընթաց,, թերթ