ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
25.09.2023 11:49

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   //   

ՀՀ սահմանները տասնամյակներով պահած Արցախն անպաշտպան մնաց

ՄԻԱՑԵ՛Ք. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ

ՀՀ սահմանները տասնամյակներով պահած Արցախն անպաշտպան մնաց, թշնամին շարունակում է կրակել ՀՀ սահմանների ուղղությամբ և պահանջել Սյունիքով  միջանցք դեպի ավելի վաղ բռնազավթված և հայաթափված Նախիջևան:

Հայ ժողովուրդը ճակատագրական օրեր է ապրում՝ ի դեմս Եղեռնի դիտորդ դարձած ղեկավարի: ՀՀ ՊՆ նախարար Պապիկյանը վերջին գրառումներից մեկով ակնկալում է կանանց տեսնել զորակոչին, իսկ ինքը մանկասայլակ քշելով օրեր առաջ մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին: Դրանց արդյունքում պաշտոնապես հաստատվեց, որ Երևանը ՔՊ-ին չի տալիս քաղաքապետի պաշտոն, ոչ էլ ավտոբուսի վարորդի: Նեղն ընկած ու անտրամադիր ՔՊ-ի ձախողմամբ ցայտնոտի մեջ հայտնված Ալիևն Էրդողանի խորհրդով շտապեց արագացնել Արցախի ամբողջական զավթումը՝ կանխատեսելով Էրդողանի ինաուգուրացիային մասնակցած ՀՀ վարչապետի մոտալուտ պաշտոնազրկումը, որով նաև իրենք ավտոմատ կզրկվեն իրենց պլաններն իրագործելու երաշխիքներից:

Իրավամբ, դիպուկ էր ասել նահատակ հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը վերջերս հանրահավաքներից մեկում. «Պատերազմի քաղաքական պարտությունն իշխանությունը վերագրել է մեր հաղթական զինվորին»: 2020թ. պատերազմը և կորուստները կարող էին չլինել, կային բազում լուծումներ: Եվ եթե առաջադեմ աշխարհում իշխանությունները լուծումների խորհուրդ ստանալու համար վերլուծական, փորձագիտական թանկ ծառայություն են գնում, ապա ՀՀ իշխանությանն առանց պատերազմի ու կորուստների լուծումներ առաջարկվել են բազմիցս անվճար, բայց ապիկար և չկամ են գտնվել դրանք իրագործելու: Հիմա ճակատագրական պահ է, ու դեռ հնարավոր է կանխել թշնամու պլանները: Օր օրի թափ առնող անհնազանդության զանգվածային բողոքի ակցիաներն ամենուր են: Արդեն ոչ թե 17, այլ ավելի քան 30 քաղաքական ուժեր են համախմբվել: Ձևավորվող Ազգային կոմիտեի կազմն է հստակեցվում, որ բաղկացած կլինի 11 հոգուց: Ակնկալվում է, որ այն գնա մինչև վերջ՝ համակարգելով իշխանության քաղաքական ուղեգծին դեմ ժողովրդի 97%-ի պահանջը:

Սպասվում է իշխանափոխություն, ինքնաբուխ հավաքներ են Հանրապետության հրապարակում և ամենուր, փողոցներում խցանումներով հանրային իրազեկումներ են արվում, համախմբման կոչեր: Սեպտեմբերի 20-ին Հրապարակում բազմամարդ հավաքի ժամանակ ժողովրդի դեմ կիրառված լուսաձայնային նռնակների հետևանքով արյուն թափվեց, վիրավորներ եղան, բայց ակցիաներն ավելի ուժգին թափ ստացան: Իրավապահների կազմում սադրիչների ներմուծումը, ակցիաների խոչընդոտումները չեն լռեցնելու բողոքի ճիչերը: Հավելենք, որ Արամ Առաջինը համազգային զորաշարժի կոչ է արել:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 347 համարում