ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ վարչապետն՝ ըստ իր ուղերձի, գործում է հակասահմանադրական, ենթակա է անհապաղ կալանքի
19.09.2023 18:19

     ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ    //   

Նա և մի շարք կառույցներ ոչ թե կոչված են դիտորդ լինել Ցեղասպանության, այլ երաշխավորել Արցախի անվտանգությունը

<<Գործընթաց>> թերթը ՀՀ կառավարությունից ստացել է Արցախում ընթացող պատերազմին առնչվող մի հաղորդագրություն՝ իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ, որում  նա թույլ է տվել  հակասահմանադրական դատապարտելի հայտարարություն՝ նշելով <<Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ>>: Այսինքն՝ ՀՀ վարչապետը Բաքվի ռազմական հարձակման դեմ, ի պաշտպանություն Արցախի համարժեք կանխարգելիչ քայլ մտադիր չէ ձեռնարկել: Սա նշանակում է՝ ՀՀ վարչապետը գործում է հակասահմանադրական, ինչը նրա անհապաղ կալանքի հիմք է: Հանրության գերակշիռ մասն ակնկալում է ՀՀ վարչապետից կամ գործել Սահմանադրության շրջանակում, որին պետք է տիրապետեր նախքան պաշտոն ստանձնելը, կամ հրաժարական տալ:

Հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նրա մամլո պատասխանատուների հետ, սակայն ոչ ոք տեղում չէր, ուստի ՀՀ վարչապետի մամլո քարտուղարին, հասարակայնության հետ կապերի վարչության պետին հետ ենք ուղարկել նշյալ հաղորդագրությունն՝ ընդգծելով նրա հակասահմանադրական, դատապարտելի լինելը: Հիշեցրել ենք, որ ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության համաձայն՝ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ուստի պետք է առաջինը գործուն քայլեր ձեռնարկի կանխելու Ցեղասպանությունն Արցախում, ոչ թե նայի, թե ուրիշներն ի՞նչ կանեն կամ չեն անի: Դատախազության և ԱԱԾ-ի արձագանքի մասին մանրամասները՝ <<Գործընթաց>> թերթում