ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ. ԵՐԵՎԱՆԸ ՔՊ-ԻՆ ՉՏՎԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ
18.09.2023 14:37

      ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  2023   

Ըստ ամփոփիչ արդյունքի՝ ձայների մեծ մասը տրվել է ընդդիմադիր ուժերին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝ 824,250: Ընտրողների ընդհանուր թիվը՝  824,316: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234,436 կամ ընտրողների (28.44%-ը): Անվավեր  քվեաթերթիկների թիվը՝  2,763։ Անճշտությունների գումարային չափը՝ 195: Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝

  1. Հանրային ձայն կուսակցություն- 22,431 կամ 9.68%
  2. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն- 75,463 կամ 32.57%
  3. Արդար Հայաստան կուսակցություն- 2,595 կամ 1.12%
  4. Հաղթանակ կուսակցություն 3,959 կամ 1.71%
  5. Ուժը հայրենյաց կուսակցություն 1,706 կամ 0.74%
  6. Հայաստանի եվրոպական կուսակցություն- 2,572 կամ 1.11%
  7. Ազգային առաջընթաց կուսակցություն- 43,765 կամ 18.89%
  8. Հանուն սոցիալական արդարության կուսակցություն- 780 կամ 0.34%
  9. Հանրապետություն կուսակցություն- 26,236 կամ 11.32%
  10. Միացյալ Հայաստան կուսակցություն- 1,282 կամ 0.55%
  11. Լուսավոր Հայաստան կուսակցություն- 4,174 կամ 1.80%
  12. Ժողովրդավարական համախմբում կուսակցություն- 2,348 կամ 1.01%
  13. Ապրելու երկիր կուսակցություն- 8,425 կամ 3.64%
  14. Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք- 35,739 կամ 15.43%

ԿԸՀ նախագահը նաև հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%: Այս ամփոփումից բխում է, որ Երևանի բոլոր 475 տեղամասերից ստացված արդյունքներով մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» – 24
  • «Ազգային առաջնթաց» – 14
  • «Մայր Հայաստան» – 12
  • «Հանրապետություն» – 8
  • «Հանրային ձայն»- 7

ՔՊ-ն չունի 50%+1 արդյունք, հետևապես՝ կպահանջվի կազմել կոալիցիա կամ գնալ նոր ընտրության:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում