ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Բաքուն արգելել է Աղդամով ՌԴ-ից հումանիտար բեռի մուտքը ԼՂ՝ ընդդեմ միջազգային հանրության միասնական կոչի
11.09.2023 15:25

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Աշխարհը դեմ է Ալիևին, իրավիճակը հստակեցվում է, «Գործընթաց»-ի առաջարկը նպաստեց դրան

 Ռուսական հումանիտար օգնությունը չի անցել Արցախ, այն կանգնած է Բարդայում: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ու մանրամասնել, որ ըստ ադրբեջանական հրապարակումների՝ պայմանավորվածություն կար, որ ռուսական Կարմիր Խաչի մեքենան այսօր առավոտյան պետք է անցներ Աղդամի ճանապարհով, բայց այն կանգնել է ադրբեջանական Բարդա քաղաքում և առաջ չի գնա, քանի դեռ Բաքվի պահանջը չի կատարվել, ըստ որի՝ միայն Աղդամով պետք է բեռներ մտնեն Արցախ և բացառապես ադրբեջանական: Մինչդեռ ողջ աշխարհը պահանջում է Բաքվից առաջնորդվել Ալիևի ստորագրած նոյեմբերի 9-ի թղթով և բացել Լաչինի միջանցքը՝ որպես կյանքի ճանապարհ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև:  

Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Ըստ հայտարարության` օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ էր ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: «Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,- ասված էր հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ «Գործընթաց» թերթի օգոստոսի 31-ի թիվ 346 համարում բացառիկ հրապարակում էինք արել՝ «ՈՒ՞Ր ԵՆ ԴԱՇՆԱԿԻՑ ՌԴ-Ի ԲԵՌՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ, ՈՐԸ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՄԻՋՈՑ «ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ» ՀԱՄԱՐ» հոդվածով, որում հեղինակային հարցադրմամբ ակնարկ-առաջարկ էինք ուղղել, որ ՀՀ դաշնակից ՌԴ-ն ևս հումանիտար բեռ ուղարկի Արցախ: Ո՞ր կողմից դրանք կուղարկվեին, ՌԴ-ի որոշելիքն էր, բայց որ դա կարող էր ավելի հստակեցնել իրավիճակը և նպաստել հարցի լուծմանը, ակնհայտ է այն փաստից, որ Բաքուն ցայտնոտի մեջ է...:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում