ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Էրդողանի ինաուգուրացիային մասնակցած Փաշինյանը կաշկանդված է շնորհավորել ԼՂՀ նոր նախագահին
11.09.2023 14:31

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԵՍ ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԼԵԳԻՏԻՄ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ 

Սամվել Սերգեյի Շահրամանյանը լեգիտիմ ընթացակարգով ստանձնել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը, սակայն մինչ այս պահը ՀՀ ոչ լեգիտիմ վարչախմբից ոչ ոք չի շնորհավորել նրան: Փաշինյանը, որպես ոչ լեգիտիմ վարչապետ, որի հրաժարականն է ակնկալում հայ ժողովուրդը, երես չունի խոսելու Արցախի ժողովրդի ու նրա լեգիտիմ ղեկավարի հետ, փոխարենը պատրաստ է հայ ժողովրդի շահերի տեսակետից մերժելի, ստվերային, գաղտնի զրույցներ ունենալ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ըստ երևույթին, նախընտրում է ավելի շուտ հանդես գալ նրա գործակալի կարգավիճակով, ինչը կաշկանդում է իրեն անգամ այնպիսի պարզ գործառույթներ ու պարտականություններ կատարելում, ինչպիսին կարող էր լինել շնորհավորական ուղերձն՝ ուղղված Արցախի նորընտիր նախագահին: 

Թուրքիայի նախագահ Էրդողանը դատապարտել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները, ինչպես նաև հայտարարել, որ ամենայն հավանականությամբ  այսօր կքննարկի այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հետ, որն ի դեպ, հիշեցնենք, մասնակցել էր Էրդողանի ինաուգուրացիային:

<<Գործընթաց>> թերթ