ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՑԱԽԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ը ԴԻՄԱՎՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ
04.09.2023 13:53

      ՔԱՂԱՔԱԿԱՆ   

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՅԱՑԱՎ՝ Ի ՍԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՑԱԽԻ: ԱՐԱՅԻԿԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԻՄԻՆ

Արցախում քաղաքական իրավիճակի դինամիկան համահունչ է ընթանում զարգացող հումանիտար ճգնաժամին: Արայիկ Հարությունյանը հրաժարականի ուղերձ հրապարակեց օգոստոսի 31-ին, որում տեղեկացրեց, որ պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը: Մինչ այդ նա հրամանագրով պետնախարար Գուրգեն Ներսիսյանին ազատել էր պաշտոնից: Արայիկ Հարությունյանի պաշտոնական հրաժարականից հետո կանխատեսվում է, որ Շահրամանյանն ընտրվելու է Լեռնային Ղարաբաղի նախագահ՝ ԼՂՀ ԱԺ սեպտեմբերի 8-ի քվեարկությամբ: Ըստ Սահմանադրության այս ընթացքում երկրի նախագահի պարտականությունը կատարում է ԱԺ նախագահը՝ ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը: Ի դեմս նրա՝ Արցախը դիմավորեց իր Սեպտեմբերի 2-ի Անկախության տոնը մինչ կընտրվի նոր նախագահ:

Իշխանափոխության այս սցենարի շուրջ արդեն իսկ մտահոգություններ են հայտնել Փաշինյանի թիմակիցներն, այդ ամենի հետևում տեսնելով Ռուբեն Վարդանյանին և այլ 7 գործիչների:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն ըստ վերջին հայտարարության նշել է, որ պատրաստ են առաջիկա օրերին բացել Լաչինի միջանցքը: Ռուսաստանն իր հերթին հետ է կանչել ռուսական խաղաղապահ զորքի 4 ամսվա հրամանատար Լենցովին և նրա փոխարեն Արցախ գործուղել գեներալ-մայոր Կուլակովին:

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ բազմամարդ հանրահավաք կայացավ՝ ի աջակցություն ներկայում պաշարված Արցախի: Ելույթներ ունեցան տարբեր քաղաքական գործիչներ, հանրահավաքին ինքնաբուխ միացած նախաձեռնող խմբեր, որոնց թվում էր նաև «Բաբոն տե՛ր ա» հայ կանանց նախաձեռնությունը, որն ամբիոնից կրկնեց Փաշինյանին ուղղված «Մանդատ չունես Արցախ հանձնես», «Մանդատ չունես Հռչակագիր փոխես», «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», որոնց վանկարկումներով նրանք օրեր առաջ նաև բողոքի ակցիա էին արել անմիջական Կառավարության շենքի դիմաց:

«Գործընթաց» թերթ