ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՇՆՈՐՀԱՎՈՐ 2023/2024թթ. ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐԵՄՈւՏ. «Գործընթաց» թերթ
04.09.2023 13:53

     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ   

ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏՄԱՆ՝ «ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ Ու ԴՊՐՈւԹՅԱՆ» ՕՐՎԱ

Գիտելիք ունենալու և անընդհատ կուտակելու ձգտումը քաղաքակիրթ աշխարհում մարդկության համար գերագույն արժեքներից է: Ուսումնական տարեմուտի խորհուրդն այս իմաստով նշանավորվում է գիտելիքի ամբարման, ճանաչողության, մտահորիզոնի զարգացման հետ, իսկ գիտասպարեզում՝ հետազոտությունների ու բացահայտումների նոր շրջափուլի:

«Գործընթաց» թերթի խմբագրակազմը շնորհավորում է գիտության, կրթության, մշակույթի ու մարզական ոլորտի մեծ ու լուսավոր ճանապարհը կերտող արհեստավարժ մասնագետներին, դասավանդողներին, կրթասեր հանրույթին «Գիտելիքի, գրի ու դպրության» օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ 2023/2024թթ. ուսումնական տարին նրանց համար դառնա ջանքերի ու կարողությունների մեկտեղմամբ՝ արդյունավետ, ուսուցման բարձր ցուցանիշներով և առաջանցիկ ձեռքբերումներով՝ բեկումնային: Թո՛ղ, որ նոր ուսումնական տարում կարևորություն տրվի հայեցի կրթադաստիարակությանը՝ ի բարօրություն կրթվող սերնդի և ի նեցուկ՝ պետությանն ու հայրենական կրթությանը: Շնորհավո՛ր «Գիտելիքի, գրի ու դպրության» օր  և բարի մեկնարկ 2023/2024թթ. ուսումնական տարի:

«Գործընթաց» թերթի խմբագրակազմ