ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՔՈՒՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԵՌՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐՑԱԽ
30.08.2023 17:49

     ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽ   //   

Ստեփանակերտում բարձրացվել է Ֆրանսիայի դրոշն՝ ի նշան Փարիզի հանդեպ խորին երախտիքի

Ի դեմս Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի՝ տասը բեռնատարներից բաղկացած հումանիտար օգնությունն այսօր առավոտյան Երևանից հասել է Կոռնիձոր, Լեռնային Ղարաբաղի հետ սահման, սակայն Ադրբեջանը չի թույլատրել, որ ուղարկված հումանիտար օգնությունը մուտք գործի շրջափակված Արցախ։ Բաքուն, շարունակելով վերջնագրերի պարտադրումը և ցեղասպանական քաղաքականությունը ԼՂ բնիկ ժողովրդի՝ հայերի հանդեպ, պնդում է, թե Արցախը պարտավոր է ընդունել իր ուղարկած, իրականում անհայտ ծագման, ամենայն հավանականությամբ թույն հանդիսացող և իբրև ալյուր մատուցվող բեռը, որը մերժվում է Արցախի ժողովրդի կողմից բողոքի ակցիայով:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ժողովուրդը բարձրացրել է Ֆրանսիայի դրոշն՝ ի նշան խորին երախտագիտության: Արցախի ԱԳՆ-ն ևս պաշտոնական երախտիք է հայտնել Ֆրանսիային:

<<Գործընթաց>> թերթ