ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՑԱԽՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է ՄԵՐԺԵԼ ԻՐ ԴԵՄ ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ԶԵՆՔ ԿԻՐԱՌԱԾ ԲԱՔՎԻ 40 ՏՈՆՆԱ ԹՈՒՅՆԸ
29.08.2023 22:31

      ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽ   //   

Միջնորդ ՌԴ-ն, չունենալով միջազգային ապացույց, որ բեռը չի պարունակում թույն, թույլ է տվել դրա անցումը, իսկ ԼՂ բնիկ ժողովուրդը՝ մերժել  

2020թ. պատերազմի ժամանակ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ֆոսֆորային զենք կիրառած Ադրբեջանը, որն անկարող լինելով իր ուժերով բռնազավթել ազատագրված Արցախի Հանրապետությունը, դրանում ներգրավել էր ՆԱՏՕ-յի անդամ Թուրքիային, Պակիստանին, Իսրայելին, սիրիացի հազարավոր վարձկան ահաբեկիչների, այժմ էլ 40 տոննա անհայտ ծագման բեռ է ուղարկել Աղդամ՝ իբրև ալյուր: Եվ ՌԴ խաղաղապահներն, առանց սննդի անվտանգությունը հավաստող միջազգային ապացույցի, ինչը տվյալ հանգամանքներում պարտադիր է, թույլ է տվել, որ այն առաքվի Արցախ: Արցախի բնիկ ժողովուրդը, որն այս օրերին հումանիտար աղետ է ապրում, խստիվ մերժել է անհայտ բովանդակության պարկերի ներմուծումը Ստեփանակերտ՝ ունենալով լիարժեք իրավունք կասկածելու դրանում պարունակվող թույնի առկայությանը: 

Բացի այդ, բազմաթիվ քաղաքացիներ նախօրեին Արցախի նախագահին են փոխանցել ուղերձ առ այն, որ  որ իրենց պայքարը սոսկ հացի խնդիր չէ, այլ միջազգային իրավունքների պայքար, իրավունքների, որոնք պետք է Արցախի բնիկներին նույնքան հասանելի լինեն, որքան ՄԱԿ կանոններով հասանելի են աշխարհի բոլոր ազգերին:

Այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը: Նրանք կոչ են անում բոլոր նրանց, ովքեր ունեն հնարավորություն, միանալ իրենց: Վրաններ են տեղադրվել այդ հատվածում, ժողովուրդը պատրաստ է  գիշերելու այնտեղ՝ թույլ չտալու այդ բեռների մուտքը: Հավելենք, որ ըստ Արցախի նախագահի՝ իրենք չունեն պայմանավորվածություն Բաքվի հետ նրանից բեռ ստանալու, և մինչ այժմ դիտարկել են միայն Բերձորի /Լաչինի/ միջանցքով տեղաշարժի հարցը:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում