ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՁԱԽՈՂՈՒՄ. ԿԱՊԱՆ-ԵՐԵՎԱՆ ՀԵՏԱԴԱՐՁ ԹՌԻՉՔԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՑԱՄԱՔՈՎ
21.08.2023 12:57

     ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ   //  

Թշնամու կրակահերթի ներքո երաշխավորված չէ թե՛ պաշտոնական, թե՛ քաղաքացիական չվերթների անվտանգությունը

Օգոստոսի 17-ին գերարագ ավիաչվերթով Երևանից Կապան ժամանած վարչապետ Ն. Փաշինյանը հերթական ձախողմանն է բախվել. Կապանի <<Սյունիք>> օդակայանին ուղղված թշնամու կրակահերթի ներքո երաշխավորված չէր նրա հետադարձ թռիչքը դեպի Երևան: Ըստ երևույթին սա է պատճառը, որ  դեպի Երևան հետդարձի համար որոշվել է թեկուզև դանդաղ, բայց փոքրիշատե երաշխավորված ցամաքային երթուղին: 

Նշենք, որ Երևան-Կապան թռիչքի արժեքը 20000 դրամ է նախանշված, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ թե՛ պաշտոնական, թե՛ քաղաքացիական չվերթների համար անվտանգային առումով այդ ուղին երաշխավորված չէ: Մինչդեռ Փաշինյանի այցի օրը նշվել էր, թե օգոստոսի 19-ից Կապանի օրվա առիթով կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթներ: Թշնամու կրակահերթերն օդակայանի ուղղությամբ արդեն քանի օր է, ինչ ինտենսիվ շարունակվում են, ու դեռ հայտնի չէ, թե ե՞րբ կդադարեն ու ե՞րբ կերաշխավորվի չվերթների լիարժեք, անվտանգ գործարկումը::

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը, նա չի կարող երաշխավորել ՀՀ անվտանգությունը, հետևապես նաև իր իսկ այցելած  նորաբաց օդանավակայանով չվերթների անվտանգությունը:

<<Գործընթաց>> թերթ