ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱԿ ԱԽ-Ն, ՀԱՊԱՂԵԼՈՎ ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ, ՀԱՆՑԱԿԻՑ Է ԴԱՌՆՈՒՄ ԼՂ ԲՆԻԿՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
14.08.2023 18:13

     ԻՐԱՎԱԿԱՆ  //   

Օգոստոսի 11-ին  ՄԱԿ ԱԽ ուղղված Հայաստանի դիմումին ակնկալվում է հրատապ արձագանք

3 օր է, ինչ Հայաստանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեղանին է, բայց արձագանք չկա: Ներկայում ԼՂ-ում տեղի ունեցող Ցեղասպանությունը, ինչը հաստատվեց նաև փորձագիտորեն Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազի՝ վերջերս ներկայացրած զեկույցով: Այդ զեկույցի առանցքային եզրահանգումը հետևյալն է - Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության: 

Այս առումով ակնկալվում էր ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստի հրատապ գումարում՝ կապված Ադրբեջանի կողմից Բերձորի /Լաչինի/ միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Առայժմ ՄԱԿ-Ի պաշտոնական միկրոբլոգում հրապարակվել է Հայաստանի դիմումը, որում, մասնավորապես, նշված է․«Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում նաև ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։

Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ն միշտ է առաջնորդվել գեոպոլիտիկ շահերով, և այս համատեքստում անհնար է շրջանցել այն փաստը, որ 1990-ականներին նույն կառույցը հրատապ բանաձևեր ընդունեց հօգուտ Բաքվի, որի նավթահանքերի հաշվին իրենց գոյությունն են քարշ տալիս բրիտանացի և այլ եվրոպական երկրների «մեծապատիվ մուրացկաններ»: Հիմա երբ այդ նույն Բաքվի կողմից ողջ աշխարհի աչքի առաջ ցեղասպանության են ենթարկվում ԼՂ բնիկ ժողովուրդը՝ հայերը, մերժելով Ադրբեջանին բռնակցվելու հեռանկարը, որը Նախիջևանի օրինակով կհանգեցնի Արցախի ամբողջական էթնիկ զտման, ՄԱԿ ԱԽ-ն հանցավոր անգործություն կամ դիտավորյալ դանդաղկոտություն է դրսևորում, մինչդեռ նրա համար առավելագույնը 1 ժամվա հարց էր լուծելու առնվազն Արցախի հումանիտար շրջափակման հարցը, չհաշված, որ ըստ կանոնադրության, պարտավոր է նաև կիրառել «Անջատում հանուն փրկության» սկզբունքը՝ ճանաչելով Արցախի անկախությունը՝ Կոսովոյի օրինակով: 

«Գործընթաց» թերթ