ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հրատապ հանրային պահանջ ՀՀ Կառավարությանը՝ լուծելու Արցախի ճգնաժամը
08.08.2023 16:55

      ՀՐԱՏԱՊ  //   

Ազատամարտիկները վարչապետի նստավայրի մոտ փողոց են փակել, վերջնաժամկետ տվել 

«Առաջինը մենք ասում ենք, որ Արցախը Հայաստանն է։ Ոչ մեկ չի կարող մեզ հակառակն ապացուցել։ … Արցախը մերը եղել է, մերն է ու մերն էլ լինելու է։ Ով ինչ ստորագրել է, կապ չունի։ Կարող է մի հատ աննորմալ մի թուղթ ստորագրի, ի՞նչ, դա նշանակում է, որ մեր տները ծախեց, պրծա՞վ։ Դա կապ չունի։ Էս երկրի տերը մենք ենք…»,- այս համոզմունքով ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրատապ և գործուն միջոցներ ձեռնարկել ռեալ հասնելու Լաչինի միջանցքի բացմանը: Բողոքի ակցիայի վայր են բերվել ոստիկանական ուժեր: Իրավիճակը լարվել է, ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ պողոտան:

«Խաչակիրներ ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրագրողներին փոխանցել է, որ  այնքան են մնալու այդտեղ, մինչև հարցը չլուծվի։ Զինվորական վրաններ են բերելու հրապարակի մեջտեղը ու բոլորով մնան բողոքի ակցիայի վայրում: «Ամեն ինչի պատրաստ տղա ենք մենք։ Հեսա տղերքն էլ կգան, շրջաններից հեսա գալիս են, անգամ դրսից են մարդիկ գալիս։ Մենք արցախցու համար մինչև վերջ պայքարելու ենք, ժողովուրդ»,- նշել է նա՝ հավելելով. «Արցախը երբ բաց էր, Արցախից ինչ ասես ուղարկում էին, ձեր երեխեքը ուտում էին, հիմա երբ Արցախը փակ է, արդեն Արցախը ձեզ ոչ մի բան, հա՞»:  Ազատամարտիկները հանրային պահանջն են փոխանցել ՀՀ իշխանությանը՝ քայլեր ձեռնարկելու Լաչինի միջանցքի բացման համար, հորդորում են կառավարությանն անհրաժեշտության դեպքում զինել իրենց ու զորքին։ Նրանք մինչև երեկո՝ ժամը 18։00-ն ժամանակ են տվել կառավարությանը։ 

,,Գործընթաց,, թերթ