ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԵՌՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽ
30.07.2023 19:30

      ՀՐԱՏԱՊ  //   

ՄԱԿ ԱԽ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է շրջափակված Արցախ մարդասիրական բեռների մուտքը: Բեռնատարների շարժը կանգնեցված է Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի մոտ, ուր թշնամին ապօրինի անցակետ է տեղադրել՝ խոչընդոտելու տեղաբնիկների շարժը՝ ընդհուպ նրանց համար հումանիտար բեռների շարժը և անգամ հիվանդների տեղափոխությունը: Առերևույթ, միջազգային իրավանորմերի խախտմամբ Բաքուն առևանգել է անգամ հիվանդներից մեկին և կալանավորել: Փաստը հաստատել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Եվ սա այն դեպքում, երբ Կարմիր Խաչը նախապես համաձայնեցրել էր հիվանդների ցանկը: Արդեն իսկ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպի առնչությամբ դիմել են ՄԻԵԴ:

Արժեզրկելով և՛ ՄԻԵԴ-ի որոշումը, և՛ ռուս խաղաղապահների դերը՝ Բաքուն շարունակում է մնալ անպատիժ: Պաշտոնական Արցախն ակնկալում է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ: Նշենք, որ 400 տոննա մարդասիրական օգնությունը հուլիսի 27-ի առավոտյան 19 բեռնատարով Երևանից Արցախ է շարժվել և հարկադիր կանգ առել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի մոտ, ուր բեռը ռուս խաղաղապահների միջոցով պետք է տեղափոխվեր Արցախ։ Նախապես բեռի պարունակությունը  դեսպանների ներկայությամբ ստուգվել է: Բեռի խոչընդոտումն արվում է ի տես ողջ աշխարհի: