ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄՆ-ում դատական հայց՝ կապված Արցախի ապօրինի շրջափակման հետ
14.07.2023 13:34

      ԻՐԱՎԱԿԱՆ     

ՀՀ նախկին ՄԻՊ-ը վեր է հանում Բաքվից գործուղված Վազիրիի ապօրինի շահադրդումն Արցախի ոսկու պաշարներով՝ ընդհուպ 120000 հայերի շրջափակման հաշվին

2023թ. հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ: «Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հայցն այն մասին է, որ պատասխանող Վազիրին օգնել և նպաստել է Խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտմանը, ինչպես նաև օգնել և նպաստել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով մուտք գործել և ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը: Գործը կոչվում է Լալաբեկյանն ընդդեմ Վազիրիի և վերաբերում է մոտ 120,000 մարդկանց, որոնք արդեն 7 ամիս է ինչ ենթարկվում են շարունակական տառապանքի` Ադրբեջանի կողմից ենթարկվելով ֆիզիկական մեկուսացման և շրջափակման:

Փաստաբաններ՝ Արման Թաթոյան, Գառնիկ Քերքոնեան, Էլիզաբեթ Ալ-Դաջանի, Անի Նազարյանի Լաուրա Սեֆերյանի Կարօ Ղազարեան: