ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախցիները քայլերթով շարժվում են դեպի Լաչինի միջանցք
12.07.2023 14:18

     ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ   //   

«Ժամանակն է, որ ցույց տաք արցախցու կամքը, միացե՛ք մեզ, հետո ուշ է լինելու»

Արցախում «Միջանցքի ապաշրջափակման շարժման» անդամները երթ են կազմակերպել մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նրանք կոչ են անում արցախցիներին՝ միանալ իրենց՝ պայքարելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեմ։ «Թուրքը եկել, կանգնել է մեր գլխավերևում, ժամանակն է, որ ցույց տաք արցախցու կամքը, միացե՛ք մեզ, հետո ուշ է լինելու։ Եթե պասիվ մնաք՝ ձեր տունն ու տեղը վաղը ձերը չի լինելու, սպասելու ժամանակը չէ, թշնամին հասել է մեր տներին, արդեն շատ ուշ է, շատ ենք ուշացրել, մեզանից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու»,- ասացին երթի մասնակիցները՝ հորդորելով մյուսներին ևս միանալ իրենց։