ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԻԱՑԵ՛Ք ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ`ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ը
30.06.2023 19:25

     ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ   //   

ԱՐՑԱԽԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ ԿՔՐԵԱԿԱՆԱՑՎԻ, ՍՏՈՐԱԳՐՈՒՄՆ՝ ԱՆՁՆԱԳՐՈՎ, ՏՐՎՈՒՄ Է ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող ԱԺ օրենսդրական նախաձեռնության համար 50000 ստորագրություն հավաքելու նպատակով «Հայաքվեի» դիմումը հունիսի 20-ին ԿԸՀ-ն բավարարել է: Ըստ այդմ՝ ընթացք է տրվել քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը՝ նախատեսված ՀՀ Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով: Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ: Սա ուղղակի ստորագրահավաք չէ, այլ գործընթաց է Արցախից հրաժարումը քրեականացնելու նպատակով: Հավելենք, որ օրինագծի օգտին 50000 ստորագրությունը հավաքելու դեպքում այն պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ, իսկ հարցը հանրաքվեի դնելու համար պետք կլինի 300 հազար ստորագրություն: Ինչպես ավելի վաղ նշել էինք, եթե իշխանությունը ստիպի գնալ այդ քայլին, դա կլինի իշխանափոխության անշրջելի հիմք: Նշենք, որ այդ քանակի ստորագրություն կարող է հավաքվել, անկախ այն փաստից, թե իշխանությունն ի՞նչ ծավալով կդիմի վարչական խոչընդոտման: 

Մի’ շփոթեք ՀայաՔվեն այլ ստորագրահավաքների հետ։ Այս դեպքում տրվում է Հավաստագիր: Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները: Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է Ձեզ մոտ ունենալ անձնագիր կամ ID քարտ։ «Արի, ստորագրի'ր, պաշտպանի'ր» Հայաստանն ու Արցախը – կոչ են անում նախաձեռնողները՝ հայտնելով, որ հունիսի 29-ից ստորագրահավաքին կարող եք միանալ Երևանում հետևյալ հասցեներով՝

  • Աջափնյակ, Ա․Սարգսյան փ․5 
  • Ավան, Խուդյակով փ․222 
  • Արաբկիր, Ն․Զարյան 27 (հունիսի 30-ից սկսած) 
  • Դավիթաշեն, Դավիթաշեն 3-րդ թաղ, 23/1
  • Էրեբունի, Սասունցի Դավիթ փ․87 
  • Կենտրոն, Տերյան 44
  • Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիաի փ․32
  • Նոր-նորք, Գայի պողոտա 19 
  • Նորք-Մարաշ, Ա․ Արմենակյանի փ․272 
  • Նուբարաշեն, Նուբարաշենի 9-րդ փ․4 
  • Շենգավիթ, Գ․ Նժդեհի փ․ 26 
  • Քանաքեռ-Զեյթուն, Դ․ Անհաղթի փ․ 11

Հիշեք, որ պարտավոր չեք ստորագրել գրանցման վայրին կից թաղապետարանում, կարող եք ընտրել ցանկից յուրաքանչյուր հարմար հասցեն։ Ստորագրումն արվում է աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00: Հայաստանի մարզերում «Հայաքվեի» ստորագրահավաքի հասցեները կհայտարարվեն լրացուցիչ։