ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ԹՎԻ՝ 1975Թ. ՔԱՐՏԵԶՈՎ
20.06.2023 18:49

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   

ԿՀԱՄԸՆԿՆԵ՞Ն ՀՀ «ԿԱԴԱՍՏՐԻ» ՈՒ ՆԻԿՈԼԻ ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ

Թե ինչու՞ պետք է սահմանազատումն արվի հենց 1975թ. Խորհրդային Հայաստանի քարտեզով, անհայտ է ոչ միայն մեր երկրի, այլև արտերկրյա բազմաթիվ գործիչների, մտավորականների, քանի որ դրա մասին չկա որևէ հիմնավորում: Փաստացի դրա մասին խոսել է միայն Նիկոլ Փաշինյանն, ուստի հարցի պատասխանը երկար որոնելու կարիք չկա:

Երբևէ աշխարհում որևէ երկրի ղեկավար չի փորձել նշանավորել իր ծնունդն ու դրա տարեթիվն այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը: Նա այս տարի իր ծննդյան օրվան՝ հունիսի 1-ին, ընդառաջ աննախադեպ,  շատերի համար «տհաճ անակնկալ» հայտարարությունների շարք էր նախաձեռնել: Թվում էր, թե նրա՝ «Հայաստանը կադաստրի վկայական չունի» տխրահռչակ թեզը սոսկ անկապ բառակույտ էր, բայց օրեր անց նա առաջ քաշեց բանակցային պաշտոնական խոսույթից դուրս իր առաջարկը, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի քարտեզի համար հիմք ընդունվի 1975թ. քարտեզը: Մինչդեռ, ըստ բազմաթիվ մասնագետների, եթե խորհրդային քարտեզ է հիմք ընդունվում սահմանազատման համար, ապա իրավական ուժ պետք է ունենան 1926-32թթ. քարտեզները, որոնք հաստատվել են և՛ մեր կողմից և՛ թշնամու:

Թե ինչու՞ է Փաշինյանը նախընտրել 1975թ. քարտեզը, չունի այլ հիմնավորում, քան որ այդ տարեթիվը համընկնում է նրա ծննդյան տարեթվի հետ: Ու եթե հաշվի առնենք, որ նա վերջերս է ասել, թե իբր ՀՀ-ն «կադաստրի վկայական չունի», ինքն աշխատում է այդ ուղղությամբ, գուցե կարծում է, թե հազարամյակներ շարունակ Հայաստանը սպասել է 1975թ.-ին, որ, ի վերջո, ծնվի Նիկոլն՝ ավելի ուշ այդ տարեթվի քարտեզի հիմքով էլ «կադաստրի վկայական» ունենա: Եվ հիմա Նիկոլը «համեստորեն» փորձում է համոզել, որ Հայաստանը ծնվել է, երբ ինքն է ծնվել: Եթե հարցնեք այդ դեպքում ինչու՞ մինչ օրս՝ իբրև ՀՀ վարչապետ, ստացածդ միլիոնների աշխատավարձից գոնե 1 ավտոտնակի չափ գույք չունես գնած Հայաստանում /ըստ պաշտոնի հայտարարագրի/, բայց քեզ հայաստանցի ես համարում, ափսոսու՞մ ես, կպատասխանի, որ սպասում է մինչ Հայաստանն իր ծննդյան վկայականին համընկնող «կադաստրի վկայական» կունենա, որ նոր գնի, դա էլ դեռ հարց է, արդյո՞ք դրանից հետո կգնի, թե՞՝ կլքի երկիրը քրեական հետապնդումից խուսափելու համար: Նշենք, որ մինչ այս նա հասցրել է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրած թղթով «ջնջել» 1988-1994թթ. Արցախի ազատագրման ձեռքբերումները, ապա ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ հայտարարել, թե պատրաստ է հայոց երկրորդ հանրապետությունն՝ Արցախը, ճանաչել Ադրբեջանի մաս…:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 341 համարում