ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախից հրաժարումը կքրեականացվի, «ՀայաՔՎԵ»-ի դիմումը հաստատվել է
20.06.2023 18:30

     ԻՐԱՎԱԿԱՆ    

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԿՏԵՎԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ը

ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց Ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող նախաձեռնության համար «ՀայաՔՎԵ»-ի դիմումն այսօր ԿԸՀ-ն բավարարել է: Ըստ այդմ՝ ընթացք է տրվել քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը՝ նախատեսված ՀՀ Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով: Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։  Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։ 

Նշենք, որ «ՀայաՔվե»-ն համախմբում է անհատներին, կառույցներին ու նախաձեռնություններին, որոնք միանում են նախաձեռնության նպատակին: Սա ուղղակի ստորագրահավաք չէ, այլ գործընթաց է Արցախից հրաժարումը քրեականացնելու նպատակով: Հավելենք, որ օրինագծի օգտին 50 000 ստորագրությունը հավաքելու դեպքում այն պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ, իսկ հարցը հանրաքվեի դնելու համար 300 հազար ստորագրություն պետք կլինի: Եթե իշխանությունը ստիպի գնալ այդ քայլին, դա կլինի իշխանափոխության անշրջելի հիմք: Նշենք, որ այդ քանակի ստորագրություն կարող է հավաքվել, եթե անգամ իշխանությունը դիմի վարչական խոչընդոտման: Ստորագրահավաքն առավել արդյունավետ կլինի, եթե այն նախաձեռնողները, բացի կոնկրետ վայրերում ստորագրահավաքից, նաև շրջիկ խմբերով աշխատեն՝ նախապես մեծ տեղ տալով լայն հանրային իրազեկմանը:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում