ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԱՂԸ ՀՀ ԵՎ ԱՄՆ ԴՐՈՇՆԵՐԸ ԿԴՐՎԵՆ ԹՇՆԱՄՈՒ ՏԵՌՈՐԻՑ ՎՆԱՍՎԱԾ ԵՐԱՍԽԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄՈՏ
19.06.2023 16:39

     ՀՐԱՏԱՊ   

Ադրբեջանը կրկին տեռորիստական սադրանք է կիրառել Սոթքի եւ Երասխի ուղղությամբ 

Այսօր՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով 2 օր առաջ ձեռնարկած տեռորիստական սադրանքը Երասխի ուղղությամբ, կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել ոչ միայն ՀՀ հարավարևմտյան՝ Երասխի ուղղությամբ, այլև ՀՀ սահմանագոտու արևելյան (Սոթք) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմում տուժածներ չկան: Նշենք, որ այդ կրակահերթի հետևանքով խոչընդոտվել է Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  մետալուրգիական գործարանի կառուցումը:

Այս առնչությամբ Երասխի գործարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները: Դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 20-ին, ժամը 13:00-ին:

«Գործընթաց» թերթ