ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՈՐԵՎԷ ԵՐԿՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒԺՈՎ ԱՌՈՉԻՆՉ Է
05.06.2023 13:11

      ԻՐԱՎԱԿԱՆ     

Ինքնորոշման օրինական գործընթացները չեն կարող չեղարկել.  իրավագիտության դոկտոր

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Բրյուսելում հնչեցրած հայտարարություններին ու դրանց հետևած արձագանքներին, գրառում է արել: Նա մասնավորապես, նշել է. «Հարգելի արցախցիներ, որևէ մեկն իրավասու չէ Ձեր փոխարեն որոշելու արդեն իսկ կայացած ինքնորոշման հանրաքվեի արդյունքները, անգամ նոր հանրաքվե կարող եք նախաձեռնել, թե՝ ոչ: Առնվազն կարող են երաշխավորել Ձեր անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի հարգումը, ինչն այս պահին առավել, քան երբևէ խոցված է, սակայն չեն կարող օրինական գործընթացները չեղարկել: Ձեր 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն լիարժեք համապատասխանել է տվյալ պահին գործող օրենսդրության պահանջներին, իսկ հետագա օրենսդրական մանիպուլյացիաներն այդ իրավական գործընթացի վրա այլևս տարածվել չեն կարող:

Հ.Գ. Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրն ի սկզբանե առոչինչ է»: