ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Միջնորդներն օբյեկտիվ չեն, առաջիկա հանդիպմանն ընդառաջ թշնամին գործում է անպատիժ
12.05.2023 14:58

     ՀՐԱՏԱՊ   

Կիրառել է անօդաչու, հայկական կողմի վիրավորների թիվն ավելացել է ևս 2-ով

Մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև հանդիպմամբ և միջնորդ երկրների ոչ հասցեական կոչերով պայմանավորված՝ թշնամին շարունակում է հրադադարի խախտումները՝ թիրախ ընտրելով այս անգամ Սոթքի հանքավայրը, որի աշխատանքը դադարեցվել է:

Ըստ ՊՆ հաղորդման՝ այսօր, մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հաղորդել է ՀՀ ՊՆ-ն: Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Նշվում է, որ մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: