ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2026թ.-ից հարկային բեռը կավելանա առողջության ապահովագրավճարով՝ տարեկան 164400 ՀՀ դ.
12.05.2023 14:08

       ԻՐԱԶԵԿՈՒՄ     

2026 թվականի հունիսի մեկից չվճարող քաղաքացիների համար նախատեսվում են տուգանքներ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Անուշ Պողոսյանը հայտնել է․

«Հարգելի քաղաքացիներ, 2026 թվականից ձեր բազմազան հարկերին և վճարներին կավելանա ևս մեկն՝ առողջության համապարփակ ապահովագրության ապահովագրավճարը՝ տարեկան 164 400 ՀՀ դրամի չափով, իսկ 2026 թվականի հունիսի մեկից չվճարող քաղաքացիների համար նախատեսվում են տուգանքներ։ 164400 ՀՀ դրամ քաղաքացին վճարելու է անհասկանալի ծավալներով և որակով առողջապահական ծառայությունների համար․․»։ Կից հրապարակվել է ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հոդված 170.3-ի 2-րդ և 3-րդ կետերում փոփոխությունների շրջանառվող նախագիծը: