ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Շարունակվում է ստորագրահավաքը - «Ո՛Չ, ԱՐՑԱԽԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆԸ»
09.05.2023 16:53

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ   

Ազնավուրի հրապարակում հընթացս ցուցադրվում են թշնամու հարձակումից փրկված  Արցախի գորգերը

Այսօր՝ մայիսի 9-ի Եռատոնի օրը Երևանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում Շուշիի գորգերի թանգարանի և «Արցախկարպետի» գորգերի ցուցադրություն էր կազմակերպված: Հընթացս  «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում՝ ժամը 15:00-ից շարունակվում է ստորագրահավաքը՝ զորակցելու Արցախին ու այնտեղ ընթացող ստորագրահավաքին: Գլխավոր պահանջն է, որ ապամոնտաժվի Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը, որի տեղադրումն արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսեւորումն է։ Նախաձեռնությանը միացել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, ներկա ու նախկին նախագահներ: Ստորագրահավաքի վայրի ու ժամի մասին պարբերաբար իրազեկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թ. Թովմասյանը: 

Կոչ է արվում միանալ միասնության ստորագրահավաքին, լինել Արցախահայության կողքին, ցույց տալ մեր պահանջատիրությունը համայն աշխարհին։ Արդեն իսկ հավաքվել են զգալի թվով ստորագրություններ, որոնց միացել են քաղաքացիներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրալիայից և Իրանից։

,,Գործընթաց,, թերթ