ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՀԱՂԹԱՏՈՆԻ ԱՌԹԻՎ
08.05.2023 17:02

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԷԻՆ ԱՌԱՆՑ ԿՈՂՄՆԱԿԻ ՈՒԺԵՐԻ, ԲԱՔՈՒՆ՝ ՆԱՏՕ-ՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ   

Հայ ժողովրդի համար մայիսի 9-ը եռատոնի խորհուրդ ունի. Նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակը, Շուշիի ազատագրման 31-ամյակը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Եռատոնի առթիվ հարկ ենք համարում հրապարակել <<Գործընթաց>> թերթի թիվ 339 համարում հրապարակված հոդվածը՝ մասնակի:

Այս օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ նախապատրաստվում է <<խաղաղության>> ինչ-որ ձևաթուղթ: Դրան, ըստ Փաշինյանի, պետք է կցվի քարտեզ, որով Բաքվի հետ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում է ենթադրվում: Եթե կհիշեն <<Գործընթաց>>-ի ընթերցողները, դեռ 2020թ. պատերազմից հետո կնքված նոյեմբերի 9-ի թղթի մասով ընդգծել էինք, որ այն առոչինչ է, քանզի ի թիվս մի շարք կոպիտ սխալների, դրան կցված չէ քարտեզ, ինչի հիմքով էլ թշնամուն Արցախի շրջանների հանձնումները ոչ միայն դուրս են բոլոր նորմերից, այլև ցանկացած պահի կարող են դառնալ առոչինչ: Եվ եթե անգամ հիմա Փաշինյանը փորձի ստորագրել Ալիևի հետ իբր <<խաղաղության>> թուղթ՝ կցելով, դիցուք, խորհրդային քարտեզ, դա ևս հանդիսանալու է սկզբունքորեն առոչինչ թուղթ, քանզի որևէ միության ներքին վարչական սահմանները չեն կարող հանդիսանալ՝ որպես պետական սահման: Միջազգային ասպարեզում չկա նման պրակտիկա, ավելին՝ Բաքուն իրեն հռչակել է մի սուբյեկտի իրավահաջորդը, որը ստեղծվել է մինչ ԽՍՀՄ ձևավորումը: Թերևս, Հայաստանը կշահեր, եթե իշխանությունն ի վիճակի լիներ ճիշտ ու հստակ ընդգծել, թե որտեղ է հատվում փոխզիջման ողջամիտ սահմանը: Այս առումով պարզ թվային բանաձև էինք առաջարկել դեռ 2020թ….: Կան բոլոր հիմքերը ՄԱԿ-ում հարցի հրատապ քննության, անջատում հանուն փրկության սկզբունքով Արցախի ճանաչման, ինչը մինչ օրս չի արվել: Փոխարենը տարբեր հարթակներում զարգանում է <<ՌԴ-ն վատ դաշնակից է, թե”՝ ոչ>> բանավեճը, քան շեշտվում, որ Հայաստանն առանց զենք ու բանակի, առանց դաշնակցի, առանց որևէ կողմնակի ուժի՝ 1990-ականներին ի վիճակի եղավ երաշխավորել ոչ միայն Արցախի անվտանգությունն, այլև ՀՀ սահմանամերձ շրջանների անվտանգությունը: Մինչդեռ Բաքուն 2020թ. պատերազմում կեղծ հաղթանակ է գրանցել ՆԱՏՕ-յի ֆինանսով զինված ու վարժեցված թուրքական բանակի, Իսրայելի, Պակիստանի, սիրիացի վարձու ահաբեկիչների օգնությամբ: Մի նկատառում ևս, ՀՀ դաշնակից ՌԴ-ից Ադրբեջանը զենքը փողով էր գնել, իսկ ՆԱՏՕ-յի զենքն իրեն հասու է դարձել Թուրքիայի միջոցով, շատ դեպքում, անհատույց: Այսօր էլ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել Բաքվին, ռազմական աջակցություն ցուցաբերել՝ նրան Իրանի դեմ օգտագործելու համար, բայց չկա ապացույց, որ այդ զենքը չի օգտագործվում ընդդեմ Արցախի: 

Եվ ուրեմն, եթե Արցախի հարցը վճռվելու է ըստ պատերազմի արդյունքի, հարկ է չշրջանցել այն կարևոր փաստը, որ Արցախյան պատերազմում առանց կողմնակի ուժերի մեկ իրական հաղթող է եղել, որը հայկական կողմն է: Դրա շնորհիվ 26 տարի խաղաղություն է պահվել ռեգիոնում, որը Բաքուն խախտել է 2020թ. պատերազմով՝ հանգեցնելով Արցախի էթնիկ զտման…: Փաստացի, որքան Արևմուտքը գազային գործարքով, ռազմական աջակցությամբ ու ֆինանսավորմամբ խրախուսի Բաքվին, Արցախի էթնիկ զտումը խորանալու է, և այն ծայրահեղ դեպքում կդառնա ՌԴ-ի մաս, քան կինտեգրվի Ադրբեջանի հետ: Եթե այս զարգացումը ցանկալի չէ Արևմուտքին, պետք է օր առաջ ճանաչի Արցախը: Ինչ վերաբերվում է Սյունիքի մարզին, ճգնաժամի խորացումն այստեղ միայն ավելի մեծ կախման մեջ կդնի մարզը Իրանի աջակցությունից: Ստանալ ճանապարհ, որով ՆԱՏՕ-ն կգործի Իրանի դեմ - սկզբունքորեն տապալված ու անիրատեսական պլան է, որից Արևմուտքը պետք է հրաժարվի: Այդ ճանապարհը ՌԴ ուժերի վերահսկողությամբ շարունակ կուղեկցվի սադրիչ միջադեպերով: ՌԴ-ն արդյունավետ հսկում է միայն այն տարածքները, որոնք իրեն են պատկանում կամ միութենական կազմի մեջ են: Հետևապես՝ ռեգիոնալ <<խաղերը>> գնալու են տապալման, և դա ավելի արագ կլինի, եթե Հայաստանում իշխանություն փոխվի:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում