ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՇՆԱՄԻՆ ՓՈԽԵԼ Է ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԶԱՎԹԵԼՈՒ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ
28.04.2023 21:22

      ՔԱՂԱՔԱԿԱՆ   

ՄԻՋԱՆՑՔԻ ՈՒՂԵԿԱԼԱՅԻՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇԸ ՊԱՀԵԼՈՎ՝ ԿԴԱԴԱՐԵՑՆԵՆ ՄԵԿ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՈՒՄ 138-ՕՐՅԱ ԿԵՂԾ ԱԿՑԻԱՆ

Ադրբեջանն, ի հակադրություն Միջազգային դատավճռով իրեն ուղղված պահանջի՝ բացել Բերձորի /Լաչինի/ միջանցքը, մոգոնել է նոր հնարք. որոշել է դադարեցնել 138 օր Արցախի շրջափակման հանգեցրած կեղծ փողոցային ակցիան, փոխարենն ինքնագլուխ ուղեկալ է տեղակայել Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի այնպիսի հատվածում, որով տոտալ արգելափակվել է ճանապարհը: Դրանով հերթական քայլն է արվել խախտելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ թղթով սահմանված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ այդ միջանցքը պետք է վերահսկվեր ՌԴ խաղաղապահների  կողմից: Նոր ուղեկալի հետ կապված Հայաստանը դիմել է Միջազգային դատարան: Մինչ կքննվի հարցը, Արցախի հումանիտար ճգնաժամը կխորանա:

Նշենք, որ այսօր ադրբեջանցի կեղծ ակտիվիստները տարածել են հայտարարություն, որ այսօր երեկոյան կդադարեցնեն իրենց կեղծ բողոքի ակցիան, որն անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից անցկացվում է Բերձորի միջանցքում։ Որոշումը պայմանավորում են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին Բերձորի ճանապարհի սկզբնամասում սահմանային ուղեկալի տեղադրմամբ, որով մասամբ կատարված են համարում իրենց պահանջները։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը հանդիպում է անցկացրել նրանց հետ և հրահանգել՝ կասեցնել ակցիան։ Այսպիսով, թշնամին փոխել է Բերձորի միջանցքը զավթելու գործիքակազմը:

Առավել մանրամասն ՝,,Գործընթաց,, թերթում