ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՄԵՂԱՆՉԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ՊԻՏԻ ՀԱՏՈՒՑԻ, ԻՆՉՆ ԷԼ ՀԱՄԱԶՈՐ Է ՍՆԱՆԿԱՑՄԱՆ
24.04.2023 22:43

     ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ    

ԲԱԶՄԱՄԱՐԴ ԵՐԹԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երթերը Հայաստանում և Արցախում առավոտից մինչ ուշ գիշեր շարունակվում են: Թեպետ 108 տարի է անցել և աշխարհի բազմաթիվ երկրներ դատապարտել են այն, Թուրքիան խորշելով մեղքը խոստովանել՝ իր տեռորիստական հանցակից Ադրբեջանին թիկունք է կանգնել՝ Ցեղասպանությունն այս անգամ Արցախում շարունակելու ծրագրով: Սա վերարժեվորել է հանցագործությունը դատապարտելու խորհուրդը, որն իր արտահայտումն է ստանում ինչպես Հայաստանում և Արցախում տեղի ունեցող երթերով, այլև աշխարհի այլ երկրներում դատապարտող ակցիաներով և առաջադեմ աշխարհի ղեկավարների ուղերձներով:

1890-ականներից մինչ 1915թ. թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունն իր ամբողջության մեջ մեկ անգամ չէ, որ արժանացել է միջազգային հանցագործություն որակմանը: Նրանց հետագա սերունդները գիտակցելով այդ ու քաջատեղյակ լինելով կատարված ցեղասպանությունից, շարունակ խուսափում են խոստովանությունից, քանզի վախենում են հատուցման իրավական պահանջների արդյունքում սնանկանալուց: Նրանք սպասում են իրավական պարտադրանքի: Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել էր հենց 1915թ.-ից: Դրա փաստերից մեկն էլ այն է, որ Ֆրանսիան, Անգլիան և Ռուսաստանը դեռևս 1915թ. մայիսի 24-ին հրապարակել էին հետևյալ համատեղ պաշտոնական հայտարարությունը. <<Մեկ ամիս ի վեր թուրք ժողովուրդը, Օսմանյան պետական պաշտոնյաների հետ համաձայնեցված և առհասարակ նրանց օժանդակությամբ, հայերի դեմ ընդհանուր ջարդ են կատարում: Այս ընդհանուր ջարդերն ապրիլի կեսին Էրզրումի, Թեհրանի, Բիթլիսի, Սասունի, Մուշի, Զեյթունի և ամբողջ Կիլիկիայի շրջաններում են կատարվել: Վանի շրջակայքում գտնվող մոտ 100 գյուղերի բնակչությունն ամբողջությամբ սպանվել և միաժամանակ Օսմանյան պետությունը Կ. Պոլսի մեջ անմեղ հայերի է վնասել: Համաձայնական տերությունները Բ. Դռանը հաղորդում են, որ Թուրքիան մարդկությանն ու քաղաքակրթությանը հակառակ է գործում, այս նոր ոճրագործության համար թե՛ Օսմանյան պետական անձերը, և թե՛ նման ընդհանուր ջարդերին մասնակցող և մասնակցելիք անձինք պատասխանատու պետք է լինեն անձնապես>>: 

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում