ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԵՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱԺ ԴԱՀԼԻՃ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ՝ ԽՈՉԸՆԴՈՏՎԱԾ
21.04.2023 19:09

     ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ   

ՆԻԿՈԼԻ ՍԱԴՐԱՆՔՆ ու ԺՈՂՈՎՐԴԻ ԳԼԽԻՆ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27» ԲԵՐԱԾ ՔՊ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԶԱՆՑՈՒՄԸ

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, բանակցային բովանդակությունը ձևախեղող հերթական սադրիչ և մտացածին պնդումն է արել, թե իբր Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այսպիսով, աշխարհն ականատես է մի վարչապետի, որը չի տարբերում բանակցվող թուղթն արդեն ստորագրվածից, նույնն է՝ ինչ նախագիծը համարես արդեն իսկ ստորագրված օրենք, ինչը ծայրաստիճան անգրագետ է:

Նշյալ ելույթից հետո ԱԺ-ում գտնվող ընդդիմությունը հենց երեկ ինքնաբուխ բողոքի ակցիայի է դիմել՝ ի դեմս ,,Պատիվ ունեմ,,-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի, որն իր ելույթի վերջում հայտարարել է, որ չի լքելու ԱԺ ամբիոնը, այլեւս թույլ չի տալու, որ այդ ամբիոնից ստեր հնչեն, անվանարկեն մարդկանց։ Նրան միացել են ոչ միայն ,,Պատիվ ունեմ,,-ի, այլև ընդդիմադիր ,,Հայաստան,, դաշինքի պատգամավորներ՝ շրջապատելով իրեն, քանզի նաև ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալենը հոգեցունց, անհավասարակշիռ ջղաձգումներով, թքելու սպառնալիքներով ապօրինի հրահանգել էր անվտանգությանը հեռացնել նրանց դահլիճից: Ավելին, միջադեպից հետո նրա հրահանգով արգելվել է ընդդիմադիր պատգամավորների մուտքն ԱԺ դահլիճ, որով փաստացի խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Այսկերպ, Ալենը դիմել է քրեական հատկանիշներ պարունակող արարքի: Այսօր պատգամավոր Թ. Թովմասյանն ընդգծելով, որ ԱԺ նախագահի` ընդդիմադիր պատգամավորներին նիստերի դահլիճից դուրս հանելու հրամանն ապօրինի էր,  հայտնել է, որ պատրաստվում է դիմումներ ներկայացնել իրավապահ կառույցներին: Նա իր խոսքում նշել է. «Ես հիմա աշխատում եմ դիմումների վրա և ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին, որպեսզի ապօրինություններ թույլ տված մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մենք չենք կարող հանդուրժել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ն դարձնի իրենց սեփական օբյեկտը»:

Նշենք, որ 2018թ.-ին, երբ Փաշինյանի կուսակիցներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը գունավոր ծուխ էին արձակել ԱԺ ամբիոնից, անվտանգությունը չէր հրահանգվել, որ նրանց հեռացնի ԱԺ դահլիճից, դա ազատ ռեժիմով ԱԺ-ի վերջին շրջափուլն էր: Կարճ ժամանակ անց՝ 2021թ., հատկապես, երբ ԱԺ նախագահ կարգվեց երբեմնի սերիալի դերասան Ալենը, կիրառվեցին առերևույթ իշխանազանցում պարունակող այնպիսի ուժային սահմանափակումներ, որոնք վերաճելով խոչընդոտման, քանիցս հատել են անթույլատրելիի կարմիր գծերը: Ըստ ՔՊ-ի, իրենք դա արել են իբր ,,Հոկտեմբերի,, 27-ի կրկնությունը կանխելու համար, մինչդեռ հենց ՔՊ-ն ժողովրդի գլխին բերել է այնպիսի աղետ, որ զոհերի թվաքանակով ու պետության, ազգային շահերին պատճառված վնասներով բազմակի գերազանցում է ,,Հոկտեմբերի 27,,-ը: Հենց Փաշինյանի վերոնշյալ պնդումը, նշանակում է, որ նա 2020թ. պատերազմի առաջնագիծ մղելով հազարավոր հայորդիների, նրանց մահվան է դատապարտել, մինչդեռ համոզմունք ուներ, թե իբր ՀՀ-ն արդեն ճանաչել է ԼՂ-ն իբրև Ադրբեջանի մաս: Այս համատեքստում կինը՝ Աննա Հակոբյանն էլ հայտարարում էր, թե զոհերը հանուն ոչնչի են: Իրականում, եթե Հայաստանը ԼՂ-ն ճանաչած լիներ Ադրբեջանի մաս, վերջինս ստիպված չէր լինի դիմել պատերազմի՝ իր զինանոցը դատարկելու, ապա Թուրքիային դիմելու, հետո ռուսի ոտքերն ընկնելու, որ մի եռակողմ թուղթ ստորագրվի հրադադարի մասին: Փաշինյանն էլ ստիպված չէր լինի իբրև գերագույն գլխավոր հրամանատար ԱԽ նիստեր անել ու ելույթ ունենալ զորքի առաջ՝ նրանց ուղղորդելով պատերազմի: Փաստացի, Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանի սահմաններն, ինչպես վերահաստատում են փորձագետները, մինչ օրս ճանաչված չեն ո՛չ ՄԱԿ-ի, ո՛չ էլ Ազգերի լիգայի կողմից:  

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում