ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆԽՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԻ ԾԱԾԱՆՈՒՄԸ, ԱՅՆ ԱՅՐՎԵՑ /տեսանյութ/
15.04.2023 18:32

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ    

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը


<<Իմ արարքը բացառապես հայ տղամարդու արարք էր>>,-այսպես է մեկնաբանել ‹‹Նիկոլյան›› նորաձևության տան հիմնադիր-տնօրեն և գլխավոր դիզայներ Արամ Նիկոլյանն իր արարքը ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսությանը: Նշենք, որ նա հայ ժողովրդի անունից երեկ այրել է բացման արարողությանը բեմին հայտնված Ադրբեջանի դրոշը։ Ավելի ուշ նա պարզաբանել է. <<Իմ արարքը բացառապես հայ տղամարդու թասիբ, հայի արարք է, որը երբևիցե չի հարում որևէ քաղաքական ուժի և ունի իր տեսլականն այս ամեն ինչի նկատմամբ։ Իմ ցանկությունը եղել է բացառապես ցույց տալ, որ ՀՀ-ում, Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, և ամենակարևոր բանը․ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների»։  Այդ քայլից հետո նրան բերման էին ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա հանրային բուռն արձագանքից հետո ազատ արձակել:

Նշենք, որ մինչ Ծանրամարտի առաջնությունը, Բաքվի հարձակումները հայկական սահմանների վրա կանխատեսելի էին դարձնում, որ նրանց մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք առաջնությանը, և մեր թերթի կանխատեսումն իրականացավ: Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և երկրի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են Բաքու։ Նրանք ակնկալում են, որ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը, մինչդեռ ներկա պահին տասնյակ հայ գերիներ շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում՝ ենթարկվելով դաժան կտտանքների, իսկ Բաքուն ժամանակ առ ժամանակ չի դադարում սրել իրավիճակը և գրոհել թե՛ Արցախի, թե՛ ՀՀ սահմանների ուղղությամբ: Կից ներկայացնում ենք Ադրբեջանի դրոշի այրման տեսադրվագը: 

,,Գործընթաց,, թերթ