ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ ԵՐԿԱՐ ՁԳՎԵՑ
13.04.2023 18:10

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   

Սահմանը հետ քաշելու պատրաստ Փաշինյանը պետք է իր մեջ ուժ գտնի՝ հետ քաշվելու իր աթոռից

<<Նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը, խոսքը հայկական ու ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ ԵՄ հայտարարության մեջ ընդգծվել է՝ այդ սահմանագիծը պետք է հարգվի»,-նշել է կառավարության նիստը վարող, բայց վարչապետության թիվ 1 գործառույթն, այն է՝ երկրի անվտանգության երաշխավորումը ձախողած Փաշինյանը: Իր խոսքում նա հավելել է. «Հայտարարությունում ընդգծվում է սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։ Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով։ Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնել ենք 2021 թվականից ու նման գործողությունը բխում է Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների տրամաբանությունց։ Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը»:

Այսպիսով, Հայաստանում ի դեմս վարչապետի՝ ապահովում է թշնամու առաջխաղացման թողտվություն, ապա ժամանակ առ ժամանակ հայտարարվում սահմանից հետ քաշվելու պատրաստակամության մասին ու դա ձևակերպվում է իբրև ՀՀ պատրաստակամություն, մինչդեռ դա սոսկ Փաշինյանի պատրաստակամությունն է, որն իր մեջ ուժ չի գտնում, ի վերջո, ընդառաջ գնալու հանրային երկարատև սպասմանն ու հետ քաշվելու իր վարչական լծակներով ձեռքբերած աթոռից: Փաստացի, վարչապետի գլխավոր գործառույթի չկատարումը հանգեցրել է մի երևույթի, որն այլ կերպ բնորոշելի է՝ որպես ,,վարչապետի իմիտացիա,,: Այս երևույթը երկար ձգվեց, և ինչպես ակնհայտ է, հանգեցնում է ազգային ու պետական շահերի շարունակական վնասների: 

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում