ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հայաստանում թշնամու նոր հենակետերը նոր գրոհների ու զոհերի հիմք
11.04.2023 19:52

      ՀՐԱՏԱՊ  //    

Բաքուն փորձում է ոչ միայն խոչընդոտել ՀՀ պաշտպանական գործին, այլև ժողովրդին՝ փոխելու իր անվտանգությունը չերաշխավորող վարչապետին

Այսօր՝ ապրիլի 11-ին,  վարչապետի հեռացման պահանջով հանրահավաք էր նախաձեռնվել Երևանի Ազատության հրապարակում ժամը 18:00-ին: Մինչ կկայանար հավաքը, ՀՀ ՊՆ հայտնեց, թե թշնամին ժամը 16:00-ին դիմել է սադրանքի՝ կոպտորեն խախտելով հրադադարը ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղում, ուր հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև տեղի ունեցած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով երկուստեք զոհեր և վիրավորներ կան։ Այս ընթացքում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը գործուղման էր և հանդիպումներ էր ունենում ՆԱՏՕ-յի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության հետ:

Ժամը 17:30-ի տվյալներով Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ներսում շարունակում էր սադրանքը նույն ուղղությամբ՝ կիրառելով ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ժամը 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել էր: Ի դեպ, թշնամին այսօր հրադադարը խախտել է նաև Գեղարքունիքի մարզում՝ Սոթքի ուղղությամբ և Արցախում՝ 2 անգամ, ինչի մասին նաև ՌԴ ՊՆ-ն է հաղորդել: Ժամը 19:00-ից հետո, ըստ ՀՀ ՊՆ-ի, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայունացել է, հընթացս կհաղորդեն իրավիճակի մասին:

Այսպիսով, բավական չէ, որ թշնամին Վարդենիսի ու Վայոց ձորի կողմից ներխուժել էր ՀՀ տարածք և ժամանակ առ ժամանակ գրոհներ էր ձեռնարկում, վերջին օրերին թշնամին նոր հենակետեր ավելացրեց Սյունիքի մարզի Տեղ գյուղում: Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ թշնամին Տեղի կողմից 5 կետով առաջ է եկել, և ըստ առկա լուրերի 11 հենակետ սարքել: Ստացվում է, որ դա տեղի է ունեցել ՀՀ իշխանության թողտվության պայմաններում կամ այլ կերպ ասած, անիշխանության հանգամանքներում, ինչը քրեորեն պատժելի է՝ որպես անգործություն: ՀՀ անվտանգությունը չերաշխավորող իշխանությունը ձեռնտու է թշնամուն, և նա ամեն կերպ կփորձի խոչընդոտել հայ ժողովրդին, շեղել նրա ուշադրությունը սահմանային իրավիճակից, որպեսզի ձգի անկարող կամ այդպիսին ձևացող վարչախմբի գոյությունը՝ դրանով իսկ ստանալով նորանոր հենակետերի ընդլայնում և տարածքային բռնազավթում՝ ի հաշիվ Հայաստանի:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում