ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԱՀՄԱՆԻՑ ԹՇՆԱՄՈՒ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ՉԿԱՆԽՈՂ ՔՊ-Ն ԱԺ-ՈՒՄ ՀԱՇԻՎ Է ՊԱՐԶՈՒՄ
01.04.2023 19:58

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   

ՓԱԿ ՆԻՍՏՈՒՄ ՀԵՇՏ Է ՄԵՂԱԴՐԵԼ ԸՆԴԴԻՄԱԴՐԻՆ.

ՆՐԱՆ  ՎԵՐԱԳՐՈՒՄ ԵՆ  <<ԵՐԿԱՐ ՁԵՌՔԵՐ>>, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ <<ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ>>

Ադրբեջանն Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու փոխարեն՝ զբաղված է նոր պատերազմ հրահրելով, և արդեն 2054 բարձունքից ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին շեն, Մեծ շեն ու մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը: Իրավիճակը գնում է սրման, իսկ Փաշինյանը թշնամու հետ պայմանավորվել է,  որ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու, որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Մինչդեռ փորձագետների կարծիքով՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը չեն հիմնավորել իրենց արդյունավետությունն՝ ի համեմատ ՊՆ ստորաբաժանումների: Հետևապես՝ մասնագետների կարծիքով անթույլատրելի է նման պարագայում հրահանգել ՊՆ-ին դուրս գալ դիրքերից: Ահա թե ինչու՞ է ժողովուրդն Արցախում պատերազմի պարտության թիվ 1 մեղավոր ու պատասխանատու համարում Փաշինյանին՝ նրան անվանելով դավաճան: Կասկածից վեր է, որ <<խաղաղության>> կեղծ քողի ներքո են տրվել նահանջի հրահանգները՝ պատճառ դառնալով բազմաթիվ մարդկային կորուստների: Թշնամուն չդիմադրող ՀՀ իշխանությունը, սակայն, պարզվում է, անզիջում է ներքաղաքական կռիվներում:

Փաշինյանի ԱԺ բերած պատգամավորն այնքա՜ն խաղաղասեր է, որ հայտնվել է հերթական կռվի միջադեպում: Խոսքը մարտի 31-ին ԱԺ-ում դռնփակ նիստում կայացած միջադեպի մասին է՝ կատարված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ժամանակ: Նշենք, որ հանձնաժողովների նիստերի մասով 2021թ. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ սահմանափակված է լրագրողների աշխատանքը, և միայն հանձնաժողովի նախագահից, որը քաղաքական գործիչ է, թույլտվություն հարցնելով կարող է լրագրողը լուսաբանել այդ նիստերը: Դա հակասում է անկախ լրագրության կանոններին, ուստի այդ նիստերը հաճախ մնում են տեսախցիկներից դուրս: Նման դեպքում իշխանության հեշտ թիրախ կարող են դառնալ ընդդիմադիրները: Ինչ էլ լինի նիստում, մեղավոր կկարգվի ընդդիմադիր պատգամավորը: 

Այս առումով ոչ միայն արժանահավատ չէ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունն, այլև իշխանական ԶԼՄ-ներով տարածված ակնհայտ մոնտաժված տեսանյութը, որն արգելված էր ոչ միայն ձեռքբերել, այլև տարածել՝ ըստ մի շարք իրավական ակտերի: Դրա մասով պետք է հարցաքննվեն ԱԺ ղեկավարները և կրեն պատասխանատվություն, և սա միակ նման դեպքը չէ: Ըստ ՔԿ-ի 2023թ. մարտի 31-ին ԱԺ պատգամավորից հաղորդում է ստացվել ժամը 11:15-ին ԱԺ 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկմանը տեղի ունեցածի դեպքով: «Հայաստան դաշինքի» պատգամավոր Մհեր Սահակյանը դիտողություն է արել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մեկ անգամ հարվածել է նրան։ Թե ինչպե՞ս է Սահակյանի ձեռքը հասել հանձնաժողովի նախագահ Վարդանյանին, որի տեղը նիստերում սեղանի գլխին է, ՔԿ-ն անկարևոր է համարել մանրամասնել: Դեպքի առթիվ քր. գործ է բացվել, մեղավոր է կարգվել ընդդիմադիր պատգամավորն, ավելին՝ ձերբակալվել, իսկ իշխող ՔՊ-ից Վարդանյանը տուժող է: 

Դեպքի հետ կապված ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ Վարդանյանի չհիմնավորված ագրեսիվ վարքագծին փորձել է հակազդել Սահակյանը: Վարդանյանը կտրուկ ոտքի է կանգնել և ագրեսիվ շարժվել դեպի Մհեր Սահակյանը, որն էլ մեկ հարված է հասցրել Վարդանյանին և հեռացել է սենյակից: Ապա իրենց խմբակցության սենյակ է մտել Ալեն Սիմոնյանը և անհավասարակշիռ վարքագծով սպառնալիքներ հնչեցրել, ապա ոստիկանությունն, առանց հիմքի անհամաչափ ու բիրտ ուժ է կիրառել պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ՝ վերջինիս բերման ենթարկելով ոստիկանություն: ՔՊ-ականների և իրավապահ համակարգի վարքագիծը հերթական անգամ փաստում է նրանց կողմից երկրի անվտանգային կարևորագույն օրակարգերը ստվերելու, հանրության ուշադրությունը շեղելու, դրանք հետևողականորեն սեփական իշխանությանը ծառայեցնելու մասին: Մինչդեռ նման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է, օրենսդրական և էթիկայի կանոնների անթույլատրելի խախտումները:

,,ԳՈՐԾԸՆԹԱՑ,,  թերթ