ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՇՆԱՄՈՒ ՕԳՏԻՆ ԳՈՐԾՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ՀԱՐՈՂ ,,ԻՄ ՔԱՅԼ,,-ԻՆ՝ ԱՆԱՆՈՒՆ, ԽՈՇՈՐ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
27.03.2023 20:10

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   //   

Ի՞ՆՉ ԱԶԳՈՒԹՅԱՆ ԵՆ ՆՐԱՆՔ, ՉԻ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ

Հիմնադրամը, կարծես, օգտագործվում է որպես անհայտ ծագման փողերի լվացման միջոց

2018թ. իշխանության գալուն պես հունիսին գրանցված «Իմ քայլը» հիմնադրամը, որի իրական շահառուներից է վարչապետի կին Աննա Հակոբյանը, շարունակում է հընթացս Հայաստանի ու Արցախի տարածքներից թշնամուն հողհանձնումների, անանուն կարգով առանձնապես խոշոր գումարների փոխանցումներ ստանալ: Եվ ահա հայտնի դարձավ, որ հերթական անանուն փոխանցումն է արվել նշյալ հիմնադրամին 300 հազար դոլարի, 110 մլն դրամի, ինչը հաստատել է նաև «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ շեշտելով, թե չեն կարող մերժել անանուն հանգանակությունները: Մինչդեռ հաշվի առնելով վարչապետի պաշտոնավարման ընթացքում, նրա իսկ ստորագրած թղթերի արդյունքում կատարվող հողհանձնումների փաստը և հույժ գաղտնի պահվող անանուն փոխանցումներ իրականացնողների հանգամանքը, պարտադիր է դրանց ինքնության բացահայտումը՝ որպես հանրային և պետական շահերի տեսակետից կարևոր փաստ, քանզի բացառված չէ, որ այդ փոխանցումները կարող են իրականացնել թշնամական երկրների ներկայացուցիչներ՝ թուրքեր, ադրբեջանցիներ, որոնք այլ երկրներում կոռուպցիոն մեխանիզմներով աշխատում են ՀՀ-ի ու Արցախի դեմ, Հայ դատի դեմ և այլն: Այս դեպքում նրանք շահագրգիռ են նյութապես խրախուսելու Արցախի 75 տոկոսը մի գրչի հարվածով հանձնած, ՀՀ-ի համար զենք ձեռքբերելու, ՀՀ-ի անվտանգությունը երաշխավորելու անկարողության մասին հայտարարող, բայց հրաժարականից համառորեն խուսափող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարող և նրա մտերմիկ թիմին պատկանող նշյալ հիմնադրամին, որը, կարծես, օգտագործվում է որպես անհայտ ծագման փողերի լվացման միջոց: 

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում