ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Միջանցքի փակման 100-րդ օրը ՔՊ-ն ԱԺ օրակարգից դուրս թողեց այդ հարցով ընդդիմության հայտարարությունը
21.03.2023 21:26

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

...Կուսակցական շահը վեր դասվեց պետական շահից

Այսօր լրացավ Բերձորի միջանցքի ապօրինի փակման 100-րդ օրը, մինչդեռ իշխող ուժի՝ ՔՊ-ի ջանքերով ՀՀ Ազգային ժողովի օրակարգից դուրս մնաց  ընդդիմության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը, որում նշված է. «ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թ դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն  ճգնաժամի: Շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել Արցախի 120 հազար քաղաքացիների համար: Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին՝ ըստ որի Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի (Լաչինի) միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվի մարդկանց, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը»: Նշվում է նաև, որ վկայակոչելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունը և 2023-ի փետրվարի 18-ի Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի միջանցքի կարգավիճակին վերաբերող կարգավորումները և դիմել ագրեսիվ գործողությունների: «Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է, որը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»: Հայտարարության նախագիծը կոչ է անում ՌԴ-ին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար, նաև ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի միջանցքին վերաբերող Հաագայի դատարանի որոշումը: 

ՔՊ-ի նպատակն էր խմբագրել հայտարարությունը՝ դրանից դուրս թողնելու այն ձևակերպումը, որ Ադրբեջանը վկայակոչելով Պրահայում ձեռք բերված համաձայնությունները՝ փակել է Լաչինի միջանցքը: Ըստ իշխանության՝ դրանով նաև սլաքներ են ուղղվում իր դեմ: Եվ քանի որ իշխանությունը խուսափում է իր սխալների համար պատասխանատվությունից և ունի քաղաքական հակամարտություն ընդդիմության հետ, չմասնակցեց քվեարկությանը: Նախագծին ,,կողմ,, քվեարկեց 28 պատգամավոր և այն չընդգրկվեց նիստերի օրակարգ: 

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում