ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՄԻ ԽՈՒՄԲ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԻՆ. «ԳՈՐԾԸՆԹԱՑ»
14.03.2023 20:26

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   

Ի՞նչ է նշանակում անհատական հրավերով մամլո ասուլիս, եթե ոչ «պատվերով համերգ»: Այս առումով օրեցօր ավելի ու ավելի դատարկ են դառնում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հրավերով մի խումբ լրագրողների հավաքները, քանզի հասարակությանն ավելի ու ավելի անհետաքրքիր է դառնում նաև երկրի անվտանգությունը երաշխավորելում անկարող, բայց հրաժարական չտվող  վարչապետի խոսքը: Այդ հավաքներին, որպես կանոն, ՀՀ կառավարությունը հրավիրում է ծանոթ լրագրողներին՝ բացառելով անկախ մամուլին, որ վարչապետն անհարմար չզգա սուր հարցերից և տրվեն իրեն նախապես հայտնի կամ կանխատեսելի հարցեր: Այս անգամ որոշել էին, չհրավիրելով անկախ մամուլին, նախապես տարածել տեղեկույթ վարչապետ-լրագրողներ հանդիպման մասին, հավանաբար կարծելով, թե անկախ մամուլը կարձագանքի դրան: Չարձագանքեցինք, քանզի սկզբունքորեն ոչ միայն մերժելի է ասուլիսի կազմակերպման նման ձևաչափն, այլև մերժելի է այն գործելաոճը, որ քաղաքական պաշտոնյան իր քմահաճությամբ պիտի որոշի, թե երբ պատասխանի լրագրողների հարցերին, երբ՝ ոչ: 

Այս ընթացքում բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնվել, որոնց ոչ միայն վարչապետը չի արձագանքել և լուծում տվել, այլև իր երևակայությամբ մամլո ասուլիս կոչվող հերթական հավաքին խոստովանել է քանիցս հնչեցրած այն միտքը, որ չի երաշխավորում երկրի անվտանգությունը: Այս առումով միակ ակնկալիքը, որ ժողովուրդը կարող էր ունենալ նման հավաքներից, վարչապետի րոպե առաջ հրաժարական տալն էր, մինչդեռ այդ նույն պաշտոնյան իր կարևորագույն գործառույթները կատարելու անկարողությունը գիտակցելով հանդերձ՝ շարունակում է կառչած մնալ աթոռից՝ ժամ առ ժամ ավելացնելով Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերին պատճառվող վնասները: 

«ԳՈՐԾԸՆԹԱՑ» անկախ թերթ