ԿԱՆԱՆՑ ՏՈՆԱԿԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ 2023
Գարնանամուտը տոն է՝ մեկնարկող Կանանց միամսյակով, որն առիթ է վերագնահատելու, վերարժեվորելու գեղեցիկ սեռի՝ սիրելի, հարազատ, մտերիմ էակների դերն ու աստվածային շնորհները, նրբագեղությունը, խելքն ու հմայքը, կատարելության ձգտումը, ներաշխարհն ու հոգին, բացահայտելու սիրո և երջանկության ձգտող տղամարդկանց շնորհները բարեկիրթ, կնամեծար վերաբերմունքի:
Տոնի առթիվ շնորհավորելով Հայաստանի, Արցախի ու Սփյուքի բոլոր կանանց ու աղջիկներին՝ «Գործընթաց» թերթի խմբագրությունը մաղթում է նորաշունչ գարուն, խաղաղություն, սեր, բարօրություն, արժանավայել կյանք, երջանկություն: Շնորհակալություն ենք հայտնում նաև մեզ ուղղված շնորհավորանքների, բարեմաղթանքների համար:
«ԳՈՐԾԸՆԹԱՑ» թերթի խմբագրակազմ