ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՓԱՇԻՆՅԱՆՆԵՐԻ ՔԱՂՑՆ ԱՆՀԱԳՈՒՐԴ Է
02.03.2023 18:42

    ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ  

ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՏՐՈՆՈՎ ՀԱՑԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԺԻՆ ՀԱՆԵԼ ՆՐԱՆՑ

Կարևորը Փաշինյանների հացն ու սեղանը պակաս չլինեն, շրջափակված արցախցիներն ամսական 4 խնձորով էլ կձգեն, որ պետք լինի, դա էլ կուղարկեն ՀՀ վարչապետի կեցավայր կամ ՀՀ կառավարություն: Այս է հուշում վարչապետության 5-րդ տարում դեռևս իր անհագուրդ գաստրոկարիքները ցուցադրող Փաշինյանի ու նրա քաղաքացիական կնոջ Աննա Հակոբյանի օրերս հրապարակած սրտաճմլիկ ֆոտոշարքը, որն արձանագրում է օր օրի աճող անհագուրդ քաղց՝ ըստ լուսանկարների բավարարված, ուր որ պատահի: Մի դեպքում՝ «Իմ քայլի» արտագնա նիստի առիթ են ունեցել, որի շրջանակում երեկոյան կիսամթին ոչ ֆորմալ հավաքի ժամանակ, Աննայի խոսքով ասած՝ մոգական ուտեստ են վայելել, այնքան մոգական, որ անհագուրդ մնալով՝ հաջորդ օրվա սելֆիներում Փաշինյանները շարունակել են գաստրովայելքը փողոցում, մի ընտանիք, որին ուղեկցող թիկնազորի ու հսկա ավտոշարասյան ականատեսն են երևանցիները գրեթե ամեն օր: Իրենց ինքնալուսաբանող ֆոտոկադրերով Փաշինյանները, կարծես, շրջափակված արցախցիներին հեռակա ուղերձ են փոխանցում. «Դուք կտրոնով սահմանափակվեք, իսկ մենք լիության մեջ վայելենք մոգական ուտեստների լայն ընտրանի»:

Կերուխումի նման ցուցադրական սելֆիներ հազիվ թե հանդիպեք այն երկրների ղեկավարների առօրյայում, որոնք ժողովրդավարական դասեր են տվել Հայաստանին: …Փաշինյանների վշտամորմոք լուսանկարները 80 օր շրջափակված արցախցիներին կարող են մղել մեծահոգության՝ իրենց ամսական կտրոնով ստանալիք 4 խնձորը կամ դիետիկ այլ մթերքներ՝ բրինձ, ձավար, ուղարկելու Փաշինյաններին, եթե իհարկե, դիետիկ սնունդը կբավարարի նրանց քաղցը…:

Առավել մանրամասն՝ «ԳՈՐԾԸՆԹԱՑ» թերթի 28.02.2023թ.-ին հրապարակված 335 համարում