ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՔՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԱՆՀԱՊԱՂ ԲԱՑԵԼ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ
24.02.2023 23:05

      ԻՐԱՎԱԿԱՆ     

Նշված ակտի չկատարմամբ Բաքուն փորձում է արժեզրկել արդարադատությունը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջի վերաբերյալ որոշումը՝ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով: Սա անհապաղ կատարման ենթակա պարտադիր ակտ է, որի ձգձգումն ու հընթացս նորանոր նախապայմանների առաջադրումը Բաքվի կողմից հաջորդիվ հանգեցնելու է այնպիսի հետևանքների, որոնք անշրջելի կլինեն Բաքվի համար:

Նշենք, որ Արցախի գազամատակարարումը և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելու կամ խոչընդոտելու շարունակական գործողությունները օր օրի ավելացնում են հայկական կողմի ապացույցները նաև այս ուղղությամբ՝ ի հավելումն այն  հիմնավորումների, որոնք դատարանը բավարար չէր համարել որոշում ընդունելու համար: Նշենք, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով: Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով: Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

,,Գործընթաց,, թերթ