ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎԸ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԵՏ. ԱՆՀԵԹԵԹ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԼՂ ՀԱՐՑՈՎ
20.02.2023 19:05

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

Բաքվի պահանջն է՝ վտարել ՌԴ քաղաքացի Վարդանյանին Արցախից, դրանով իսկ նրան պաշտոնազրկել

Օր օրի Իլհամ Ալիևի պահանջներն ավելի անհեթեթ ու դատարկամիտ են դառնում. դրանց թվում նա Մյունխենում կայացած Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանն ասել է հետևյալը. «Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի Վարդանյանը /նկատի ունի՝ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին/ լքի Ղարաբաղը։ Սա «Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որ մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղեցնելու համար: Ոչ ոք չգիտի ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո Ղարաբաղ:»,- ասել է Ալիևը:

Այսկերպ, Ալիևը մատնել է ինքն իրեն՝ ցույց տալով, որ խնդիր ունի նախ՝ ՌԴ քաղաքացու հետ, երկրորդ՝ պահանջում է ՌԴ քաղաքացու վտարումը Ղարաբաղից՝ հիմք ընդունելով նրա քաղաքական պաշտոնեական գործունեությունը, որը համարում է իր նենգ պլաններին խոչընդոտող, իսկ իր պլաններն ի տես աշխարհի՝ հանգեցրել են 2020թ. պատերազմի արդյունքում Բաքվի հսկողությանն անցած տարածքներում բնիկ ժողովրդի՝ հայերի էթնիկ զտման, և այս գործընթացը նա մտադիր է շարունակել Լաչինի միջանցքի արգելափակմամբ հարուցած հումանիտար ճգնաժամի պարտադրանքով՝ Արցախի մնացյալ մասը բռնազավթելու հեռանկարով: 

Մյուս կողմից՝ ՌԴ-ն չպետք է անարձագանք թողնի Ալիևի մեղադրանքները, քանզի դրանք առաջնահերթ պարունակում են ռուսաֆոբ շեշտադրումներ: Ալիևի հակառուսականությունն այնքան խորն է, որ անգամ անտեսում է իրական փաստերն առ այն, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանն արդեն հրաժարվել է, և ըստ որոշ լուրերի՝ դա հաստատվել է նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից: 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում