ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՎԷ ԱԴՐԲԵՋԱՆ ՉԻ ԵՂԵԼ. Ալեքսանդր Մանասյան
03.02.2023 15:59

      ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ   //  


ԱԺ-ում լսումներ Բերձորի հարցով ընդդիմության նախագծի շուրջ

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 3-ին` ժամը 11:00-ից ընթանում են խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ: Իր ելույթում պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանն ընդգծել է. «Լեռնային Ղարաբաղը երբևէ Ադրբեջան չի եղել»: Նշենք, որ ավելի վաղ Ա. Մանասյանն իր հրապարակային հարցազրույցներից մեկում նշել էր. «Արցախը դուրս չէ միջազգային հարաբերությունների դաշտից: Արցախով են անցնում գլոբալ քաղաքական բոլոր միջօրեականները… Արցախն այն կետն է, որտեղ կարող է փոխվել համաշխարհային դաշտի հավասարակշռությունը»: Այսօր կայացած ԱԺ-ում լսումներում նրա ելույթի այլ մանրամասներ՝ կից տեսանյութում.