ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
15 զինվորի մահվան հիմքով պահանջել են Փաշինյանի ու Պապիկյանի հրաժարականը
23.01.2023 19:53

      ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ   //   

   ՊՆ նախարարը խորշել է ներկայանալ ԱԺ՝ 15 զինծառայողի մահվան դեպքով քննարկմանը  // 

    «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից»,-այս հաղորդագրությամբ «Համախմբում» շարժումն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել, որը թերևս կարելի է համարել ինքնաբուխ, քանզի ակցիայի կազմակերպման համար բավարար ժամանակ չի հատկացվել ու շատերն անտեղյակ էին կայանալիք ակցիային: Ներկաներից Անահիտ Ստեփանյանը, դիմելով զինծառայող ունեցող ծնողներին, նշել է.  «Մեր զինվորները ոչ մեկի համար գառ չեն, հայրե՛ր, ոնց եք թույլ տալիս, որ ձեր տղաներին մատաղ անեն»:

    Այսօր նաև Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թ. Թովմասյանի նախաձեռնմամբ խորհրդարանում քննարկում էր կազմակերպվել՝ «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը հրավիրված են եղել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, սակայն նիստը տապալվել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի՝ նիստին ներկայանալուց խորշելու պատճառով: Նա գրություն էր ուղարկել, որ նպատակահարմար չի համարում մասնակցել։

<<Գործընթաց>> թերթ