ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2023թ-ի թրենդային գույներն ու երանգները
01.01.2023 17:12

     ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ  

2023թ-ի ներկապնակն առանձնանում է ոչ միայն հագեցած երանգներով, այլև բավականին նուրբ ու թեթև գույներով: Այն թվարկված է ստորև.

  • Դյութիչ կարմիր-Ամենակրքոտ երանգը՝ դյութիչ կրակոտ կարմիր, որը խորհրդանշում է սեր, կիրք և ուժ: 
  • Բազուկ մանուշակագույն-այս երանգը օրիգինալ տեսք է հաղորդում առօրյա և հատուկ առիթների ժամանակ: Այս գույնի հագուստը թույլ կտա լիցքավորվել դրական էներգիայով:
  • Դասական կանաչ-բնության հետ ներդաշնակություն, վերածնունդ և բարգավաճում է խորհրդանշում: 2023 թվականի գարնանը թրենդային կլինի դասական կանաչը: 
  • Կայսերական դեղին-այս հյութալի, վառ, ուրախ երանգը կանանց կհաղորդի թեթև ու թարմ տեսք: 
  • Կապույտ երանգ-օդային, մաքուր և ոճային կապույտ երանգը հանգստություն է հաղորդում, ազատություն և թեթևություն: Այս երանգը համադրվում է ցանկացած հիմնական և նույնիսկ վառ երանգների հետ:
  • Բյուրեղյա վարդ-վարդագույն երանգի շնորհիվ կսուզվեք  թեթևության, անսահմանության ծիրում:
  • Մաքիատո-սա  իտալական սուրճի գույնն է՝ նուրբ փրփուրով:
  • Վանիլային կրեմ-Վանիլային գրավչությունը պատկերին կտա իրական կանացիություն, թեթևություն: Վանիլային կրեմը կուրախացնի ամենառոմանտիկ և նուրբ նորաձևության սիրահարներին:

 Այսպիսով 2023 թվականի հագեցած գունապնակը թույլ կտա կրել այն գույներն ու երանգները, որոնք Ձեզ էներգիա կամ մտքի հանգստություն կտան: