ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՆՉՈՒ՞ Է ՊԱՏՌՎԵԼ ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՔԻՆ ՆՍՏԱԾԻ ՏԱԲԱՏԸ
29.12.2022 20:20

     ԱՆԴՐԱԴԱՐՁ    

…Խղճահարություն էր հարուցում, թե՞ իր բողոքն էր հայտնում հոր՝ Փաշինյանի ձախողումների դեմ 

Դատելով հանրային բուռն դժգոհություն հարուցած՝ ՀՀ վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի գրառումներից, իր դուստր Արփին կարող է պետության ու ժողովրդի հաշվին արտերկիր տարվել իր համար անհասկանալի աշխատանքային այցի, իսկ ամուսնու՝ Փաշինյանի տևական ձախորդությունների հետևանքով Արցախի արգելափակված գոտում հայտնված փոքրիկներն իրավունք չունեն պաստառ պարզելու՝ «Բացել կյանքի ճանապարհը» և այլ գրառումներով, ճանապարհ, որով 30 տարի անցուդարձ են արել՝ առանց միջադեպերի, իսկ հիմա թուրքի բարեհաճությանը պիտի սպասեն, որ հասնեն Արցախ կամ գան Հայաստան: Ըստ Փաշինյանների՝ երեխաները ներքաղաքական օգտագործման միջոց են, ինչպես 2018թ. իշխանափոխության ժամանակ, իսկ հայրենիքի համար չարժե, որ իրավատեր լինեն, պաստառներով պահանջ ներկայացնեն: 

Այս առումով Աննա Հակոբյանի գիտելիքների բացը կարող էր լրացնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որի հետ վերջերս մի միջոցառման էր մասնակցել: Ըստ տարածված լուսանկարների՝ դրան ներկա էր նաև վարչապետի դուստր Մարիամը՝ զույգ ծնկները պատառոտած տաբատով, որով անհասկանալի է, խղճահարություն էր հարուցում, թե՞ իր բողոքն էր հայտնում հոր՝ Փաշինյանի ձախողումների դեմ: ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի կրած դրեսկոդի կողքին Մարիամի հագուստի պատռվածքներն աչք էին զարնում: ԸՆդունված է իրավապահ համակարգում նման դեպքերը համարել քննության ենթակա՝ պարզելու պատճառները: Նշենք, որ պատռված հագուստը բազմաթիվ մասնագետների հավաստմամբ ոչ մի կապ չունի նորաձևության հետ, այն ընդամենը հագուստի ոճ է, որն արտահայտում է թափթփվածություն, անտարբերություն սեփական անձի հանդեպ, խորհրդանշում է իշխանության դեմ բողոք: Մարիամի դեպքում այլ իրավիճակ է. նա օգտվում  է հոր պաշտոնեական կարգավիճակից բխող և անգամ այն գերազանցող պայմաններից: Ընդհուպ, լուսանկարներից մեկում, խախտելով անվտանգային կանոնները, թիկնապահի ձեռքն են տվել Մարիամի վերնազգեստը, մինչդեռ թիկնապահի ձեռքը պիտի ազատ լիներ, դա ծառայության կանոնների խախտում է և ցույց է տալիս ապօրինի շահագործում:  

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի դեկտեմբերի 27-ի համարում