ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՈՐՈՇՎԻ ԱՅՍՕՐ ՌԴ-ՈՒՄ
26.12.2022 15:20

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   

Կուտակված խնդիրները կքննարկվեն ոչ թե եռակողմ, այլ երկկողմ հանդիպումներով 

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Ռուսաստանի նախագահ Պուտինի հրավերով միջոցառմանը ներկա կլինեն Փաշինյանն ու Ալիևը: Հնարավոր հանդիպմանը  կքննարկվեն հրատապ հարցեր, որոնք այս ընթացքում կուտակվել են Բաքվի կողմից իր պարտավորությունները չկատարելու և նոր խնդիրներ, այդ թվում՝ Բերձորի միջանցքի փակմամբ՝ Արցախում հումանիտար ճգնաժամ հարուցելու հետևանքով առաջացած: Մինչ այդ, ըստ Բաքվի, Հայաստանին պահանջների նոր փաթեթ էին առաջադրել, որը միջանցքի փակմամբ փորձում են մատուցել իբրև վերջնագիր: Կանխատեսելի է, որ Բերձորի միջանցքի բացման հարցը կորոշվի վերոնշյալ հանդիպման արդյունքում, եթե ՄԱԿ-ը կամ արևմտյան ուժային կենտրոններն ավելի վաղ չլուծեն հարցը: Կուտակված խնդիրները կքննարկվեն ոչ թե եռակողմ, այլ երկկողմ հանդիպումներով , ինչպես բխում է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովի՝ մամուլին հաղորդած տվյալներից:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում